Thursday, 25 04 2024
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին

2010 և 2011թթ. մարտի 3-ից նոյեմբերի 28-ն ընկած ժամանակահատվածի համեմատական վիճակագրական տվյալներ

2011թ. մարտի 3-ից մինչև նոյեմբերի 28-ը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ստացել է 2904 դիմում-բողոք, որից 1307-ը գրավոր, իսկ 1597-ը բանավոր:

Ստորև ներկայացնենք դիմում-բողոքների համեմատական տվյալները.

2011թ. 2010թ.

Ընդամենը՝ 2904 2367
գրավոր՝ 1307 926
բանավոր՝ 1597 1415
դրական՝ 123, որից 6-ը՝թեժ գծի ահազանգերով 55։

Ինչպես 2010, այնպես էլ 2011թ. ժամանակահատվածում դրական լուծում ստացած դիմում-բողոքներն հիմնականում վերաբերում են.

1. Անձանց ընտանեկան նպաստի իրավունքից զրկելուն, կենսաթոշակները սխալ հաշվարկելուն

2. «Զինվորական ծառայության անցնելու մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտմամբ անձանց ՀՀ զինված ուժերից չզորացրելուն, առողջության հետ խնդիրներ ունեցող անձանց բանակ զորակոչելուն

3. բժշկական օգնություն չտրամադրելուն

4. կրպակների ապամոնտաժմանը

5. տեղեկատվություն չտրամադրելուն

6. ԴԱՀԿ ծառայության կողմից դատարանի վճիռը չկատարելուն

7. անհիմն պատճառաբանությամբ անձնագիր չտրամադրելուն

8. անձանց աշխատանքից ազատելուն:

2010-2011թթ. մարդու իրավունքների խախտման վերաբերյալ ներկայացված գրավոր դիմում-բողոքների քանակական պատկերն ըստ մարզերի:

Մարզ 2011թ. 2010թ.

1. Երևան 802 583
2. Կոտայք 79 54
3. Շիրակ 73 33
4. Լոռի 70 80
5. Արարատ 52 25
6. Գեղարքունիք 43 35
7. Արմավիր 42 26
8. Սյունիք 33 14
9. Արագածոտն 30 17
10. Տավուշ 28 19
11. Վայոց Ձոր 11 5
12. Անհասցե 44 35

Գրավոր դիմում-բողոքներն ըստ հանրային մարմինների ունեն հետևյալ տեսքը.

Հանրային մարմնի անվանում 2011թ. 2010թ.

1. Ոստիկանություն 220 134
2. Դատարաններ 194 101
3. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն 152 90
4. Երևանի քաղաքապետարան 116 44
5. ՀՀ պաշտպանության նախարարություն 48 41
6. ՀՀ ԱՆ Քրեակատարողական հիմնարկներ 38 25
7. Քաղաքապետարաններ (բացի Երևանից) 38 21
8. Դատախազություն 35 29
9. ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն 32 22
10. ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն 31 25
11. ՀՀ ԿԱ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե 30 28
12. ՀՀ ԿԵրևանի վարչական շրջաններ 27 12
13. ՀՀ Արդարադատության նախարարություն 22 11
14. Գյուղապետարաններ 16 22
15. Մարզպետարաններ 15 14
16. ՀՀ կրթության և գիտության նախարարություն 15 14
17. ՀՀ Առողջապահության նախարարություն 13 7
18. ՀՀ Տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայություն 13 11
19. ՀՀ Կառավարություն 12 12
20. Այլ մարմիններ 169 102

Խոցելի խմբերից ստացված դիմում-բողոքներ.

2011թ. 2010թ.
Հաշմանդամներ 74 38
Սոցիալապես անապահովներ 32 4
Փախստականներ 18 11
Երեխաներ 7 1
Բռնադատվածներ 4 6
Ազգային փոքրամասնություններ 1 0

ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմի 116 հեռախոսահամարից (թեժ գիծ) ստացված հեռախոսազանգերի քանակի և դրանց համառոտ բովանդակության վերաբերյալ.

Ս.թ. նոյեմբերի 1-28-ն ընկած ժամանակահատվածում Պաշտպանի աշխատակազմի 116 հեռախոսահամարին ստացվել է 405 հեռախոսազանգ, որոնցից.

1. 246 անձանց տրամադրվել է իրավաբանական խորհրդատվություն: Դրանք հիմնականում վերաբերել են ԽՍՀՄ Խնայդրամարկղում ներդրած գումարները փոխհատուցելուն, ընտանեկան նպաստի համակարգից անձանց զրկելուն կամ չընդգրկելուն և այլն

2. 151 հեռախոսազանգեր Պաշտպանի իրավասությունից դուրս հարցեր են եղել, մասնավորապես՝ դրանք վերաբերել են դատական քննության փուլում գտնվող գործերին Պաշտպանի միջամտությանը, կայացված դատական ակտերը վերանայելուն, ֆիզիկական անձանց միջև առաջացած վեճերը լուծելուն և այլն:

Թեժ գծին ստացված հեռախոսազանգերից ընդամենը 8-ի դեպքում պահանջվել է արագ արձագանքում համապատասխան վայր այցելելու կամ հեռախոսազանգի միջոցով:

Այսպես.

1. Անձանց անհիմն ոստիկանության բաժիններ բերման ենթարկելու վերաբերյալ 3 հեռախոսազանգերի դեպքում ՄԻՊ աշխատակազմի հերթապահ աշխատակիցների կողմից կատարվել են հեռախոսազանգեր ՀՀ Ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներ, ինչի արդյունքում անձանց բաց են թողել:

2. Քաղաքացուն ծեծի ենթարկելու հետևանքով նրան տեղափոխել են բուժ հաստատություն, որտեղից ահազանգել են ոստիկանություն, սակայն ոստիկանության աշխատակիցները հրաժարվել են մեկնել բուժ հաստատություն: ՄԻՊ աշխատակազմի հերթապահ աշխատակցի հեռախոսազանգից հետո ոստիկանության աշխատակիցները այցելել են բուժ հաստատություն: Այդ մասին տեղեկությունը հայտնել է տուժողի մայրը:

3. Քաղաքացիները հայտնել էին, որ Աբովյան-Երևան ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցները չեն գործում:

ՄԻՊ աշխատակազմի հերթապահ աշխատակիցները մեկնել և տեղում արձանագրել են, որ Աբովյան-Երևան ուղղությամբ 267, 261, 259 համարի ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոբուսներով ու միկրոավտոբուսներով իրականացվում են միակողմանի ուղևորափոխադրումներ, այսինքն` իրականացվում էր միայն Երևան-Աբովյան ուղղությամբ ուղևորափոխադրում:

Նկատի ունենալով, որ խնդրի լուծումն այդ պահին վերապահված է եղել ոչ պետական կազմակերպությանը, այդ իսկ պատճառով արագ արձագանքումը տեղում դրական արդյունք չի ունեցել, սակայն, պաշտպանի կողմից կազմվել և ուղարկվել է գրություն ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն՝ համապատասխան պարզաբանումներ ստանալու նպատակով:

4. Փաստաբանը հայտնել է, որ իր պաշտպանյալին բերման են ենթարկել ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ, որտեղ թույլ չեն տալիս իրեն հանդիպել պաշտպանյալի հետ:

Միայն ՄԻՊ աշխատակազմի հերթապահ աշխատակիցների միջամտությամբ թույլ են տվել պաշտպանին հանդիպել իր պաշտպանյալի հետ:

5. Փաստաբանը հայտնել է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող իր պաշտպանյալին վիրահատությունից անմիջապես հետո ցանկացել են ներկայացնել դատական նիստին:

Փաստաբանը գտնում էր, որ այդ տեղափոխումն ըստ էության հնարավոր չէ, քանի որ առկա չէ բժշկի համապատասխան թույլտվությունը: ՄԻՊ աշխատակազմի հերթապահ աշխատակիցը ՔԿՀ պետի հետ հեռախոսազրույցի ընթացքում պարզել է, որ չնայած առկա է բժշկի թույլտվությունը, այնուամենայնիվ կալանավորին տեղախոխելու են հաջորդ օրը, ինչպիսի խնդրանքով մեզ դիմել էր փաստաբանը:

6.Քաղաքացին հայտնել էր, որ իր որդուն ՀՀ ոստիկանության բաժին են տարել բռնություն գործադրելով, և ինքը մտավախություն ունի, որ իր որդուն ծեծելու են նաև ոստիկանության բաժնում:

ՄԻՊ աշխատակազմի հերթապահ աշխատակիցները այցելել են ոստիկանության համապատասխան բաժին և հանդիպել դիմումատուի որդու հետ, որոնք արձանագրել են, որ բերման ենթարկված անձի նկատմամբ բռնություն չի կիրառվել:

Ինչպես հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանիտ և հասարակայնության հետ կապերի բաժնից, նշված բոլոր դեպքերում համագործակցող հասարակական կազմակերպություններն անմիջական մասնակցություն չեն ունեցել կամ նրանց զբաղվածության պատճառով կամ էլ նման անհրաժեշտության բացակայությամբ, օրինակ՝ երբ ՄԻՊ ներկայացուցիչը հեռախոսազանգի միջոցող ահազանգի դրական լուծում է տալիս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում