ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ ՀՀ զինված ուժերի տեսչական խումբը նոյեմբերի 29-ին մեկնել է Թուրքիա` Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի (ԵՍԶՈՒ) շրջանակում «Հայտարարված վայրի» տեսչություն անցկացնելու նպատակով:
Տեսչական խումբը Հայաստան կվերադառնա դեկտեմբերի 2-ին: