Դեկտեմբերի 3-12-ը Լոնդոնում կկայանա London Chess Classic մրցաշարը, որին կմասնակցի նաև աշխարհի 2-րդ ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը: Առաջին տուրում մեր գրոյսմաստերն իր ուժերը կչափի Լյուկ Մաքշինի հետ: Մյուս մրցավեճերի զույգերն են`
Վլադիմիր Կրամնիկ – Հիկարու Նակամուրա ,
Մագնուս Կառլսեն – Դևիդ Հոուել,
Մայքլ Ադամս – Վիշվանաթան Անանդ,
Նայջել Շորթ – Բորիս Բեկեր:
Յուրաքանչյուր տուրում հանգստացող շախմատիստն ուղիղ եթերում մեկնաբանելու է պարտիաները: