Tuesday, 23 04 2024
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին

Ակնհայտ է, որ ՍԴ որոշման առնչությամբ իմ կողմից արդյունքների վերաբերյալ որոշակի հիասթափություն կա. ՄԻՊ

«Սահմանադրական դատարանի որոշումներին միանգամից արձագանքելը դժվար է, այդ է պատճառը, որ վիրավորանքի և զրպարտության ապաքրեականացման մասին քննարկումներից հետո ես միանգամից չարձագանքեցի դրան»: Այսօր կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարեց Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը` կրկին շեշտելով, որ իր դիտարկումները ուշացել են ոչ այն պատճառով, որ ՍԴ որոշումն իր համար անկարևոր էր:

«Սա 37 էջից բաղկացած բարդ փաստաթուղթ էր: Ձևակերպման հետ, թե ՍԴ-ն մերժել է ՄԻՊ-ին, համաձայն չեմ: Նրանք, ովքեր նման կերպ են մեկնաբանում գործընթացը, իմ և իմ գործունեության հանդեպ անարդար են: Միաժամանակ, ՍԴ-ն որոշակի դրական քայլ է կատարել, քանի որ տվել է չափազանց կարևոր բնորոշումներ, որոնք հետագայում կարգավորելու են լրատվական դաշտը:

Ճիշտ է, ամեն բան իդեալական չէ, և ակնհայտ է, որ իմ կողմից արդյունքների վերաբերյալ որոշակի հիասթափություն կա: Որպես ՄԻՊ` ես հասկանում եմ, որ օրենսդրական վակուում չպետք է առաջանա: Որպես մարդ` ես կուզեի մի քանի ժամում լուծած լինել բոլոր լրատվամիջոցների խնդիրները: Դրա համար էլ լրատվամիջոցներին առաջարկում եմ համատեղ աշխատել և լուծել ոլորտում առկա խնդիրները: Ես պատրաստ եմ համագործակցել:

Միաժամանակ համոզված եմ, որ լավագույն մեթոդը լրատվամիջոցների ինքնակարգավորման գործոնն է: Դատարաններից մարդկանց պետք է տանել ինքնակարգավորման մարմին. սա է իմ աշխատանքի ուղղություններից մեկը, դա բոլորիս աշխատանքն է, և մեկ օրում չի կարգավորվելու: Պետք է դատարանին այլընտրանք լինի, որպեսզի իրեն արատավորված զգացող մարդը կարողանա թանկ փաստաբանի հետ միանգամից չգնալ դատարան: Իսկ օլիգարխները, ովքեր փաստաբաններին դիմելու խնդիր չունեն, այդ մարմնին պետք է դիմեն ամոթից դրդված:

Ամենատխուրն այն է, որ լրատվամիջոցները չեն կարողանում միասնականորեն պաշտպանել իրենց, կիրառել իրենց պաշտպանելու հնարավորությունը: Միաժամանակ չպետք է թույլ տալ, որ լրատվամիջոցները ինքնաքննադատությամբ զբաղվեն»,- նկատեց Կարեն Անդրեասյանը:

Նրա խոսքով` որոշ հասկացություններ օրենքում կարելի էր այլ կերպ սահմանել: «Լավ կլիներ` տուգանքների շեմի հստակ սահման մշակվեր: Վիրավորանքի և զրպարտության ապաքրեականացման մասին ՍԴ որոշումը պետք է լինի բոլոր դատավորների ձեռքին կամ սեղանին. միայն այդ դեպքում կունենանք լավ դատական որոշումներ»,- նկատեց ՄԻՊ-ը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում