Saturday, 20 04 2024
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»

Սամվել Կարապետյանի փորձության ժամը

Դեկտեմբերի 2-ին Մոսկվայում տեղի է ունենալու հայ գործարարների ավանդական ճաշկերույթը, որտեղ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ընթացիկ ծրագրերի համար Սերժ Սարգսյանի ներկայությամբ իրենց նվիրատվությունները կանեն Ռուսաստանում բնակվող հայազգի բիզնեսմենները: Ամեն տարի ճաշկերույթը տեղի էր ունենում մինչև լոսանջելեսյան հեռուստամարաթոնը: Այս տարի այդ կարգը խախտվեց. ճաշկերույթը կկայանա դրամահավաքից մոտ մեկ շաբաթ անց:

Ավանդաբար ճաշկերույթի ամենամեծ նվիրատուն լինում է Ռուսաստանի ամենահարուստ հայազգի գործարարը` «Տաշիր գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը: Այս տարի իրերի դրությունն այլ է:
Սամվել Կարապետյանի հարազատ եղբոր` ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանի հրաժարականից հետո Սերժ Սարգսյանի և ռուսաստանցի խոշոր գործարար Սամվել Կարապետյանի փոխհարաբերություններում բավական հետաքրքիր հարցեր են առաջացել: Ինչպես հայտնի է՝ Սամվել Կարապետյանի ֆինանսական ազդեցությամբ էր Հայաստանի իշխող համակարգում Կարեն Կարապետյանը դարձել ազդեցիկ դեմքերից մեկը: Եթե նա պաշտոնանկ է եղել ու նաև հեռացել քաղաքական պրոցեսներից, բնականաբար, արդեն հետաքրքիր է, թե դեկտեմբերի 2-ին այդ հանգամանքը ինչպես կազդի Սամվել Կարապետյանի և Սերժ Սարգսյանի փոխհարաբերության վրա:

Բանն այն է, որ Սերժ Սարգսյանի նախագահ դառնալուց ի վեր Սամվել Կարապետյանը առաջնային պլանում է հայտնվել` Հայաստանի իշխանության հետ հարաբերության առումով: Եթե, օրինակ, Ռոբերտ Քոչարյանի իշխանության ժամանակ ռուսաստանահայ բիզնեսմեններից առաջնային և ակտիվ պլանում Արա Աբրահամյանն էր, ապա Սերժ Սարգսյանի նախագահությունից հետո, փաստորեն, տեղի ունեցավ ռոտացիա, և Սամվել Կարապետյանը մղվեց առաջնային պլան. նա կարծես այսօր թիվ մեկ բարեգործն է, Հայաստանի տնտեսությունում թիվ մեկ ներդրողը:

Արդյոք Կարեն Կարապետյանին հեռացնելը նշանակո՞ւմ է, որ առաջիկայում Հայաստանի տնտեսական ասպարեզում կրկին առաջնային դեմքի ռոտացիա է լինելու, թե՞ պարզապես, երկար ժամանակ ունենալով քաղաքական հավակնություններ, Սամվել Կարապետյանն ի վերջո Սերժ Սարգսյանի հետ եկել է երաշխիքային փոխհամաձայնության և հրաժարվում է քաղաքական հավակնություններից՝ դրա դիմաց ստանալով բիզնես երաշխիքներ, որ առանց քաղաքական սեգմենտում ներկայացվածության էլ Հայաստանում իր ներդրումների համար ինքը կարող է հանգիստ լինել:

Սակայն տվյալ պարագայում հարց է ծագում` էլ ինչո՞ւ պետք է Կարապետյանն իրեն, այսպես ասած, ֆինանսապես «նեղություն» տա Հայաստանում ներդրումներ անելու, առավել ևս, երբ տեղի կապիտալն է արդեն սկսել արտահոսել Հայաստանից: Ո՞րն է Սամվել Կարապետյանի օգուտը, եթե նա Հայաստանում շարունակելու է փող ծախսել՝ հանձնելով իր քաղաքական հավակնությունները:

Հետևաբար, արդյոք չի՞ բացառվում, որ դեկտեմբերի 2-ին մենք ականատես լինենք նաև Սամվել Կարապետյանի բիզնես-դերի փոփոխության: Այսինքն՝ Կարեն Կարապետյանի պաշտոնանկությունը, ըստ ամենայնի, կարող է էապես փոխել Սամվել Կարապետյանի տրամադրությունները: Կարապետյանի պաշտոնանկությունը մի այսբերգ էր, որն ունեցավ քաղաքական և տնտեսական մասեր, և դեռ հարց է, թե դրա որ մասն է այսբերգի ներքևում, ինչը սովորաբար ավելին է լինում, քան այն, ինչ երևում է ջրի վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում