Friday, 29 03 2024
ԱԹՍ-ն հարվածել է Բելգորոդի բազմաբնակարան շենքերից մեկին․ կա զոհ
19:10
Տեղի է ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը
Արևմտյան աջակցությունը իշխանությունները կկարողանա՞ն շոշափելի արդյունք դարձնել, թե՞ կփոշիացնեն
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան

Եթե իշխանությունը մի փոքր էլ հայ մարդուն հարգեր (տեսանյութ)

Հայաստանն ու Վրաստանը Սերժ Սարգսյանի թբիլիսյան այցի ընթացքում նախագահների մակարդակով հայտարարեցին երկու երկրների և ժողովուրդների միջև հարգանքի վրա կառուցված ջերմ փոխհարաբերության մասին: Բայց բոլորս էլ գիտենք, որ դա այդքան էլ այդպես չէ, և Հայաստանի ու Վրաստանի հարաբերությունն ավելի շատ անաղմուկ հարաբերություն է, քան ջերմ ու հարգալից: Բանն այն է, որ, օրինակ, հարգալից հարաբերության դեպքում Վրաստանի նախագահը, ասենք, տարին մի քանի անգամ չի մատնանշի Հայաստանի պետական կառավարման համակարգի թերություններն ու համեմատություն անցկացնի իր ռեֆորմների հետ: Հայաստանի ու Վրաստանի հարաբերությունների հարգալից լինելու պարագայում չէինք ունենա այն խայտառակ պատմությունները, որ եղան Հայաստանի և Վրաստանի հոգևոր առաջնորդների հանդիպումների համատեքստում:

Հայ-վրացական հարաբերության միակ կայուն հանգրվանը, թերևս, զբոսաշրջության ոլորտն է, երբ մեր հարյուր հազարավոր հայրենակիցներ մեկնում են աջարական ծովափ հանգստանալու: Պարզապես Հայաստանն ու Վրաստանը կարծես թե պայմանավորվել են հնարավորինս լռել փոխադարձ խնդիրների մասին: Սակայն իրականությունն, այդուհանդերձ, չի լռում: Իսկ իրականությունն այն է, որ Հայաստանը զգալիորեն հետ է մնում Վրաստանից, նույնիսկ անհուսորեն հետ է մնում բարեփոխումների առումով: Եվ ներկայումս երևի թե հենց այստեղ է հայ-վրացական հարաբերության մեխը, հատկապես՝ հայաստանյան տեսանկյունից:

Վրաստանը Հայաստանի քաղաքացիների, Հայաստանի հասարակության համար դարձել է այն բիզը, որ ամեն անգամ մտցնում են իշխանության աչքն ու ցույց տալիս, թե ինչպես կարելի է շատ կարճ ժամանակում հասնել արմատական փոփոխությունների: Իհարկե, որևէ մեկը չի կարող ասել, որ Վրաստանում ամեն ինչ իդեալական է: Բայց մի քանի հանգուցային բնագավառներում՝ ոստիկանություն, կոռուպցիայի դեմ պայքար, քաղաքացիներին մատուցվող պետական ծառայությունների որակ, բիզնես-միջավայրի բարելավում, Վրաստանը հասել է շեշտակի փոփոխությունների: Եվ այդ ամենը տեսնում են նաև Հայաստանի քաղաքացիները, ու կոտրվում է Հայաստանի իշխանության այն հակափաստարկը, որ փոփոխությունների համար ժամանակ է պետք: Վրաստանը ցույց է տվել, որ ժամանակ պետք չէ, պետք է կամք, և դա, ըստ էության, «անհարգալից» վերաբերմունք է Հայաստանի հանդեպ: Հայաստանի հանդեպ «անհարգալից» է այն իմաստով, որ Վրաստանը չի հարգում Հայաստանի իշխանության քարոզչական տրամաբանությունը:

Այստեղ խնդիրը միայն Հայաստանի իշխանությունը չէ: Վրաստանը չի հարգում այն բոլոր ամբողջատիրական կամ հետադիմական վարչակարգերին, որոնք իրենց հասարակություններին տարիներ շարունակ կերակրում են միևնույն տրամաբանությամբ և պահում ճահճի մեջ: Դժբախտաբար, նույն տրամաբանությունն առ այսօր իշխում է Հայաստանում, ինչի վառ վկայությունն է օրինակ այն, որ Հայաստանում հնչում են հայտարարություններ բարեփոխումների մասին, սակայն իրավիճակը շարունակում է մնալ նույն ճահիճը: Հայ-վրացական բարձր մակարդակի ամեն մի շփում ընդգծում է այդ կոնտրաստը, և հետևաբար այդ շփումն ինքնին վերածվում է «անհարգալից» վերաբերմունքի Հայաստանի հանդեպ:

Իսկ ցավալին այստեղ այն է, որ Հայաստանն ինքնին, հայ հասարակությունն ինքնին, Հայաստանի քաղաքացիները իրենց ստեղծագործական պոտենցիալով և քաղաքակրթական ներուժով շատ ավելի մեծ հնարավորությունների տեր են, քան տարածաշրջաում որևէ այլ երկիր: Պարզապես անհրաժեշտ է, որ Հայաստանի իշխանությունը, հարևանների հետ ջերմ և հարգալից հարաբերություն հաստատելուց զատ, գործնականում հարգալից փոխհարաբերություն պահպանի նաև Հայաստանի հասարակության, հայ մարդու, Հայաստանի քաղաքացու հետ՝ բացելով երկրի և ժողովրդի պոտենցիալը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում