Ինչպես հաղորդում է CNN հեռուստաընկերությունը, Ալ Ղաիդա ահաբեկչական կազմակերպությունը պատրաստվում է ԱՄՆ-ում և Եվրոպայում Ծննդյան տոների կապակցությամբ կազմակերպել ահաբեկչական գործողություններ: Այս մասին ԱՄՆ հատուկ ծառայություններն իմացել են Իրաքի իրենց գործընկերներից: Սակայն հեռուստաընկերությունը նաև հայտնում է, որ ամերիկացիներն այլ տեղեկություններ չունեն պատրաստվող ահաբեկչությունների մասին:
Ըստ իրաքյան աղբյուրների՝ հնարավոր է, որ այդ օրերին մահապարտ-ահաբեկիչներն իրենց պայթեցնեն մարդաշատ վայրերում: