Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Արարատի մարզպետարանում բացահայտվել է 50 միլիոն դրամի խախտում

«Առաջին լրատվական»–ի թղթակիցը տեղեկացնում է, որ նոյեմեբերի 29-ին Արարատի մարզում տեղի է ունեցել ՀՀ Վերահսկիչ պալատի խորհրդի արտագնա նիստ: Նիստը վարել է ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը: ՎՊ խորհրդի անդամներից բացի, նիստին մասնակցել են նաև համապատասխան վարչությունների պետերը, ինչպես նաև մարզպետարանի համապատասխան ոլորտների պատասխանատուներն ու համայնքապետերը, «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ–ի խորհրդի նախագահը և «Սոցիալական ներդրումների հիմնադրամի» գործադիր տնօրենը:

Նիստի ընթացքում քննարկվել և հաստատվել է չորս հարց.

1. ՀՀ Արարատի մարզպետարանին պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման և բյուջետային մուտքերի ապահովման, ինչպես նաև պետական սեփականության կառավարման և օգտագործման նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ ընթացիկ հաշվետվությունը հաստատելու մասին:

2. ՀՀ Արարատի մարզի համայնքների կողմից բյուջետային միջոցների օգտագործման, համայնքային բյուջեի մուտքերի ապահովման, ինչպես նաև համայնքային սեփականության կառավարման և օգտագործման նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ ընթացիկ հաշվետվությունը հաստատելու մասին:

3. Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի երրորդ ծրագրի նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ ընթացիկ հաշվետվությունը հաստատելու մասին:

4. «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերությանը պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման և բյուջետային մուտքերի ապահովման, ինչպես նաև պետական սեփականության կառավարման և օգտագործման նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ ընթացիկ հաշվետվությունը հաստատելու մասին:

Նիստից հետո տեղի է ունեցել մամուլի ասուլիս: ՎՊ նախագահը լրագրողներին է ներկայացրել քննարկված հարցերը: Ի.Զաքարյանը տեղեկացրել է, նաև որ սոցիալական ոլորտում հայտնաբերված խախտումները հիմք են հանդիսացել, որպեսզի ՎՊ–ն սկսի «օպերատիվ վերահսկողություն» թոշակ-նպաստ համակարգում: Ստուգումները կանցկացվեն եկող տարվա հունվարից մինչև հունիս ընկած ժամանակահատվածում: Զաքարյանը հայտնել է, որ ինքը դիմել է կառավարությանը, որոշում ընդունի այն մասին, որ անօրինական վճարված նպաստների գումարն այսուհետև հետ գանձվի ոչ թե նպաստառուներից, այլ սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների ղեկավաներից և աշխատակիցներից:

Ինչպես տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը, Արարատի մարզպետարանում 2009-2010 թվականներին իրականացված քաղաքաշինական, առողջապահական, կրթական ծրագրերում, ինչպես նաև տարբեր հողատարածքների վարձավճարների չհավաքագրման արդյունքում Վերահսկիչ պալատի ստուգումներով բացահայտվել են մոտ 50 միլիոն դրամի խախտումներ:

Ըստ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի՝ այդ գումարների մեծ մասը ենթակա են վերականգման պետական բյուջե: Վերահսկիչ պալատն առանձին ստուգումներ է իրականացրել նաև մարզի Մասիս, Արտաշատ, Վեդի և Արարատ քաղաքների Սոցիալական ծառայության տարածքային գրասենյակներում: Ընդհանուր առմամբ, արձանագրվել է ավելի քան 15 միլիոն դրամի խախտում:

Վերահսկիչ պալատը նաև վերահսկողություն է իրականացրել Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող սոցիալական ներդրումների հիմնադրամի երրորդ ծրագրի նկատմամբ:

Երևանի մետրոպոլիտենում իրականացված ստուգումների արդյունքով էլ Վերահսկիչ պալատը արձանագրել է 12 միլիոն դրամի և 4700 եվրոյի խախտման դեպք:

Վերահսկիչ պալատի այսօրվա խորհրդի նիստում արձանագրված խախտումների նյութերից որևէ մեկի վերաբերյալ դատախազություն ուղարկելու որոշում չի կայացվել, ինչը Իշխան Զաքարյանը մեկնաբանել է այսպես. «Դատախազություն ուղարկում ենք այն նյութերը, որտեղ քրեաիրավական բնույթի խախտումներ կան կամ ինչ-որ կազմակերպված խնդիրներ ենք տեսնում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում