Ռուսաստանն ու Թուրքիան մինչև 2011 թ. մարտ ամիսը պետք է համաձայնեցնեն Սամսուն-Ջեյհան նավթամուղի կառուցման գնային չափորոշիչները: Այս մասին հաղորդում է РИА-Новости գործակալությունը` մեջբերելով Ռուսաստանի փոխվարչապետ Իգոր Սեչինի խոսքերը: Վերջինս ՌԴ կառավարությունում պատասխանատու է էներգետիկ ծրագրերի համար:
Այս պահին չճշտված է մնում նավթամուղով մատակարարվող էներգակրի գինը, սակայն կողմերը նախանշել են, որ մինչև մարտ կարող են երկու երկրների նախագահներին զեկուցել ձեռք բերված համաձայնության մասին:
«Տրանսնեֆտի» ղեկավար Նիկոլայ Տոկարևն իր հերթին հայտարարել է, որ «20 հանդիպումներից հետո համաձայնեցված են ծրագրի իրագործման միջոցները»:
Այս մասին հաղորդում է РИА-Новости լրատվական գործակալությունը: