«Էսպանյոլ»-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոկետինոն շաբաթ օրը կայանալիք «Բարսելոնա»-ի հետ դերբիից առաջ իսպանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հայտարարել է, որ իր թիմը գիտի «Բարսա»-ին հաղթելու բանաձևը: «Ես հավատում եմ ֆուտբոլային ագրեսիաին` դրական առումով, իհարկե: Մենք կխաղանք մեր ոճով: Գիտակցում ենք, որ մեր դեմ դուրս է գալու աշխարհի ուժեղագույն ակումբը: Մենք չունենք Ինիեստա, Մեսսի և Չավի, բայց փոխարենը մենք Լա լիգայի ամենահամախմբված թիմն ենք»: Հիշեցնենք, որ մրցաշարային աղյուսակում «Էսպանյոլ»-ը զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը և առաջատար «Բարսելոնա»-ին զիջում է 12 միավորով: