Ըստ մեր հավաստի աղբյուրների` Սերժ Սարգսյանը վերջնական որոշում է կայացրել էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանին պաշտոնից ազատելու և ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանին էկոնոմիկայի նախարար նշանակելու մասին: Ներսես Երիցյանն արդեն սկսել է հավաքել իրերը: Այս փոփոխություններն արվում են նրա համար, որ ներկայումս ԿԲ փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը նշանակվի ֆինանսների նախարար, իսկ կառավարության աշխատանքին մի փոքր ծանոթանալուց հետո, նաև՝ վարչապետ: Սերժ Սարգսյանն իր նեղ շրջապատում արդեն դժգոհություն է հայտնել Տիգրան Սարգսյանի աշխատանքից և, որպես վարչապետի ամենանպատակահարմար թեկնածու, նշել Վաչե Գաբրիելյանի անունը: