Thursday, 18 04 2024
Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ»
Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին. «Հրապարակ»
Հայ-սաուդյան մերձեցման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել
Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հրապարակ»
ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
Օսկանյանին սպասելիս. «Հրապարակ»
Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
Էրդողանը շտապեցնում է Պուտինին
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ

Վրաստանը Չախալյանի հարցի լուծումն ուշացնելու նպատակով մշտապես «կեղտոտ» մեթոդներ է կիրառում. Ռ. Թաթոյան

«Երկիր» միության ծրագրերի համակարգող Ռոբերտ Թաթոյանը հույս ունի, որ Սերժ Սարգսյանի՝ Վրաստան կատարած այցի ընթացքում այլ հարցերի շարքում, երկու երկրների նախագահների մակարդակով կքննարկվի նաև քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի ազատ արձակման հարցը: Այս մասին նա ասաց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:

«Հույս կա, որ Չախալյանի հարցը կբարձրաձայնվի, սակայն կոնկրետ տեղեկատվություն այդ առումով չունենք: Բոլոր դեպքերում հարցը հասարակական հնչեղություն ունի, և մենք հուսով ենք, որ այդ հարցը Սարգսյան-Սաակաշվիլի հանդիպման ժամանակ կշոշափվի, քանի որ այն վիրահայության խնդիրների մաս է կազմում: Իլյա Երկրորդի հետ հանդիպման ժամանակ հարցը նախկինում բարձրացրել է նաև Գարեգին Բ Կաթողիկոսը»,- հիշեցրեց Ռոբերտ Թաթոյանը:

Նրա խոսքով, սակայն, վրացական կողմը Վահագն Չախալյանի հարցի լուծումն ուշացնելու նպատակով մշտապես «կեղտոտ» մեթոդներ է կիրառում: «Նախագահների մակարդակով կազմակերպված կամ միջկառավարական հանդիպումներից առաջ նրանք տարաբնույթ խնդիրներ են բարձրացնում՝ էական խնդրից հայկական կողմի ուշադրությունը շեղելու համար: Այս դեպքում դա Վերին Լարսի անցակետը փակելն է, այսինքն՝ վրացիներն արհեստականորեն վատացնում են իրավիճակը, և երբ նախագահը գնում է Վրաստան, ստիպված է լինում առաջնային կերպով այդ հարցերը քննարկել: Սա անուղղակի շանտաժի քաղաքականություն է»,- համոզմունք հայտնեց «Երկիր» միության ծրագրերի համակարգողը:

Ամփոփելով՝ Թաթոյանը նշեց, որ Վահագն Չախալյանը Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի քաղաքական հակառակորդն է և վերջինիս ազատ արձակումը հնարավոր է միայն այդ երկրում իշխանափոխության և ժողովրդավարական կարգերի հաստատման պարագայում: «Սաակաշվիլին շարունակում է կառչած մնալ իր գործած սխալներին: Չախալյանին ազատ չարձակելը մի տեսակ սկզբունք է դարձել նրա համար»,- ասաց նա:

Նշենք, որ այսօր՝ նոյեմբերի 29-ին, Սերժ Սարգսյանը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Վրաստան: Այցի ընթացքում ՀՀ նախագահը հանդիպումներ կունենա Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի, խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեի, Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ: Նախատեսվում է նաև մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում