Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-րդը և Կովկասի մուսուլմանների վարչության ղեկավար, շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն պայմանավորվել են իրենց առաջիկա հանդիպումներից մեկն իրականացնել մարտական գոտում։
Այս մասին հայտարարել է Փաշազադեի տեղակալ, հաջի Սաբիր Հասանլըն։ Վերջինս ընդգծել է, որ այդ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Փաշազադեի հայաստանյան այցի ժամանակ։ Նշվում է, որ հանդիպման ստույգ ժամկետը դեռ հայտնի չէ։