Friday, 19 04 2024
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են

Թացն ու չորը կխառնվեն

Ավարտելով նոյեմբերի 25-ի իր ելույթը՝ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե փետրվարին և մարտին Հայաստանում հնարավոր են նշանակալի քաղաքական զարգացումներ: «Հայ ազգային կոնգրեսի գործունեության և ժողովրդական զանգվածների գերհամախմբման կիզակետը դառնալու են առաջիկա փետրվար-մարտ ամիսները»,- հայտարարեց Լևոն Տեր-Պետրոսյանը:

Փետրվար-մարտ ամիսները այդպիսին էին 2011 թվականին, երբ Կոնգրեսի ձմեռային դադարից հետո բավական բազմամարդ հանրահավաք տեղի ունեցավ փետրվարի 18-ին, հետո՝ մարտի 1-ին, հետո՝ մարտի 17-ին, երբ հանրահավաքը շարժվեց դեպի Ազատության հրապարակ, հետո՝ նույն երթուղով ապրիլի 8-ին: Կոնգրեսի հանրահավաքներն իսկապես բազմամարդ էին ու տպավորիչ: Բայց երբ, ի վերջո, ամբողջական հայացք ենք գցում այդ ակտիվ շրջանին և դրա արդյունքին, ապա թերևս միակ արդյունավետ իրողությունը կարելի է որակել քաղբանտարկյալների ազատ արձակումը, ինչն անշուշտ լուծել է բարոյական, մարդկային կարևոր մի խնդիր՝ մարդիկ ազատվել են բանտից և վերադարձել իրենց ընտանիքներին, բայց ըստ էության ռազմավարական-քաղաքական իմաստով, Կոնգրեսը 2011 թվականի գարնանից որևէ էական և մնայուն արդյունք այդպես էլ չհրամցրեց հասարակությանը:

Այդ դեպքում արդյոք կստացվի՞ նույն բազմամարդ և հոծ գարունը, ինչ 2011-ին: Սոցիալական իրավիճակի առումով հիմքերը կան: Փոխարենը չկա «արաբական գարունը», և նույնիսկ կա այդ գարնան հակառակ էֆեկտը, երբ ժողովուրդը այդ երկրներում դժգոհում է այն արդյունքից, որ եղավ նախորդ գարնանը: Այսինքն՝ դա նույնիսկ իշխանության օգտին աշխատող գործոն է, որը կարող են խաղարկել քարոզչական իմաստով՝ թե տեսեք, որ ժողովուրդը ինքն իր արած հեղափոխությունից է դժգոհ արաբական երկրներում: Սոցիալական իմաստով էլ իրավիճակը կարծես թե հարաբերական է, քանի որ 2012 թվականն ընտրական տարի է, և կասկած չկա, որ իշխանությունն իր, այսպես ասած, բարեգործական խողովակներով և բյուջետային հատկացումների միջոցով փորձելու է սոցիալական նախընտրական պոպուլիզմի դրսևորումներով մեղմել իրավիճակը, ինչը կարող է չաշխատել ընդդիմության օգտին և չարդարացնել «Գարուն 2011»-ի կրկնության հույսը:

Այդպիսով, ընդդիմության սպասումների ռացիոնալությունը տվյալ պարագայում դառնում է բավական կասկածելի: Առավել իրատեսական տարբերակը, որ կարող են հանրային ակտիվություն գեներացնել, կարծես թե մնում են քաղաքական սկանդալները, որոնք կարող են լինել թե իշխանության մեջ, թե ընդհանրապես քաղաքական դաշտում: Այդ տեսանկյունից, հեռանկարներ, անշուշտ, կան և իրատեսական են, քանի որ իշխանությունն, անշուշտ, պետք է գնա կադրային պոպուլիզմի, պետք է շարունակի սկսած ճանապարհը: Բայց այդ ամենի արդյունքում թելադրողը դառնում է իշխանությունը, ու ինչպես ցույց տվեց այս տարվա փորձը, ընդդիմությանը մնում է միայն որպես դիտորդ հետևել զարգացումներին ու տալ գնահատականներ, որոնք ոչ ամենուր են միարժեք ընկալվում:

Ինչ խոսք, գարնանային մթնոլորտը փոխելու հարցում, անշուշտ, կա ընտրության գործոնն ու այն կկատարի իր դերը, բայց խնդիրն այն է, որ նախընտրական շրջանում սովորաբար թացը խառնվում է չորի հետ, առավել ևս խորհրդարանական ընտրություններում, կամ առավել ևս ոչ նախագահական ընտրություններում, ինչը նպաստում է ընդհանուր պատկերի լղոզմանն ու փոշիացմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում