Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Արմեն Գևորգյանը Վիկտոր Բասարգինի հետ քննարկել է նախարարությունների միջև փոխգործակցությանը վերաբերող հարցեր

Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունել է ՌԴ տարածքային զարգացման նախարար Վիկտոր Բասարգինին:

Վերջինս Երևանում է` մասնակցելու ԱՊՀ անդամ պետությունների շինարարական գործունեության բնագավառում համագործակցության միջկառավարական խորհրդի 32-րդ նիստին:
Կողմերը քննարկել են ՀՀ տարածքային կառավարման և ՌԴ տարածքային զարգացման նախարարությունների միջև փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

Կարևորվել է երկու երկրների միջև ապակենտրոնացված մակարդակով գործակցության խորացումը: Նշվել է, որ այդ ուղղությամբ կատարված քայլերը և առաջիկա անելիքները նոր հեռանկարներ են բացում հարաբերությունների զարգացման համար:

Ապրիլին Երևանում անցկացված հայ-ռուսական միջտարածաշրջանային առաջին համաժողովի արդյունքները դրական գնահատելով` երկուստեք համոզմունք են հայտնել, որ հաջորդ նմանատիպ միջոցառումների ժամանակ առավել գործնական և ավելի նպատակաուղղված ծրագրեր ու նախագծեր կներկայացվեն: Արձանագրվել է, որ այս ձևաչափով համագործակցությունը երկու կառավարությունների ուշադրության կենտրոնում է:

Այդ նպատակով միջկառավարական հանձնաժողովի շրջանակում ստեղծվել է հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության հարցերով աշխատանքային խումբ, որը հայկական կողմից ղեկավարում է Տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ռուսական կողմից` Տարածքային զարգացման նախարարի տեղակալ Մաքսիմ Տրավնիկովը:

Արդեն հաստատվել են աշխատանքային խմբի երկու կողմերի կազմերը և զրուցակիցներն առաջիկայում համանախագահների հանդիպում կազմակերպելու պայմանավորվածություն են ձեռք բերել, որի ընթացքում կորոշվի նաև խմբի օրակարգային հարցերի շրջանակը:

Անդրադարձ է կատարվել նաև հայ-ռուսական միջտարածաշրջանային երկրորդ համաժողովի անցկացման հարցերին, կարևորվել է նաև նոր կապերի հաստատումը գործակցության ներուժ և միմյանց նկատմամբ հետաքրքրություն ունեցող տարածաշրջանների միջև:

Զրուցակիցները քննարկել են նաև ԱՊՀ մասնակից-պետությունների միջռեգիոնալ և մերձսահմանային համագործակցության խորհրդի շրջանակում փոխգործակցությանն առնչվող հարցեր, կարևորվել է խորհրդի, որում այս տարի նախագահում է Հայաստանը, աշխատանքների ակտիվացման անհրաժեշտությունը:

Անդրադարձ է կատարվել խորհրդի կողմից մշակվող երկու փաստաթղթերի` մինչև 2020թ. ընկած ժամանակահատվածում ԱՊՀ մասնակից-պետությունների միջռեգիոնալ և մերձսահմանային համագործակցության հայեցակարգի նախագծի և հայեցակարգից բխող` միջոցառումների ծրագրի նախագծի ամբողջականացման եւ դրանք ԱՊՀ գործադիր կոմիտեին ներկայացնելու հետ կապված հարցերին:

Ա. Գևորգյանն ու Վ. Բասարգինը քննարկել են նաև տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման համագործակցության հարցերով զբաղվող միջազգային կազմակերպություններում փոխգործակացության խորացման հարցեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում