Երեկ երեկոյան անհայտ անձանց կողմից Նալչիկում գնդակահարվել է Կաբարդինո-Բալկարիայի մահմեդականների հոգևոր առաջնորդ Անաս Փշիխաչևը: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն` հղում անելով իրավապահ մարմիններին, անհայտ անձինք մոտեցել են առաջնորդի տանը, նրան դուրս կանչել ու գնդակահարել: Նախնական տվյալներով, Անաս Փշիխաչևի վրա կրակել են չորս անգամ, ինչի արդյունքում նա տեղում մահացել է:
Դեպքի շարժառիթների մասին տեղեկատվություն չի հաղորդվում: Իրավապահ մարմինները հանցագործներին հայտնաբերելու համապատասխան միջոցառումներ են ձեռնարկել:
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը «ստորություն» է որակել է մահմեդականների հոգևոր առաջնորդի սպանությունը՝ իր ցավակցությունները փոխանցելով առաջնորդի հարազատներին, ինչպես նաև Կաբարդինո-Բալկարիայի մահմեդական ողջ համայնքին: