«Սարդարապատ» շարժումը նախաձեռնել էր քննարկում, որը նվերաբերում էր կոռուպցիային: «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Վարուժան Հոգտանյանը նշեց, որ Հայաստանում ամենակոռումպացվածը կրթական ոլորտն է, և իր կոռումպացվածությամբ այն հասնում է դատական և իրավական համակարգին: Վարուժան Հոգտանյանը, համեմատելով Հայաստանը աֆրիկյան երկրների հետ, նշեց, որ այնտեղ առավել կոռումպացված են դատական և իրավական ոլորտները: Ըստ Վարուժան Հոգտանյանի՝ կոռումպացվածության գլխավոր պատճառը բիզնեսի և քաղաքականության սերտաճումն է: