Wednesday, 22 03 2023
Մոլորված զինծառայողը հայտնաբերվել է․ ՀՀ ՊՆ
Ովքե՞ր են ՀՀ ղեկավարին վերագրել ՀՀ սուվերեն տարածքից զիջում թշնամուն, եթե ոչ՝ կոլաբորացիոնիստները. Վահագն Ալեքսանյան
Մեծ վթար Գյումրիի «Հայուհու» արձանի մոտ․ կան զոհեր
Նոյեմբերյանի բենզալցակայաններից մեկում երիտասարդը հայհոյել է ու փորձել է պայթեցնել նռնակը
«Վարդաշեն» ՔԿՀ-ում արգելված իրեր են հայտնաբերվել
Տարադրամի փոխարժեք – Մարտ 22, 2023
ՃՏՊ Կապան-Վերին Խոտանան ավտոճանապարհին․ կա տուժած
10:35
Եղանակը աշխարհում – Մարտ 22, 2023
Լարսի ճանապարհը բաց է բոլոր մեքենաների համար
Հեղուկ գազի գինը – Մարտ 22, 2023
Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Մարտ 22, 2023
10:15
Նավթի գներն աճել են. 21-03-23
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Ադրբեջանը կրկին արգելափակել է Արցախի գազամատակարարումը
Նոյեմբերի 9-ի պայմանագրի «շնորհիվ» մեր հայրենիքն են հանձնել՝ հույս ունենալով գոնե անվտանգություն ունենալ, այսօր դա էլ «կիսատ-պռատ» է
ՄԻՊ թեկնածուն՝ անակնկալ. մանրամասներ փակ հանդիպումից. «Ժողովուրդ»
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Պետք է համբերեք․ «Հրապարակ»
Եթե Երևանի ավագանին երկու շաբաթվա ընթացքում իր կազմից քաղաքապետ չընտրի, կլինեն արտահերթ ընտրություններ
Պարեկային ծառայության պետի թեկնածու են գտել. «Ժողովուրդ»
Հայաստանը կունենա տարածաշրջանի ամենամեծ արևային կայանը
ՀԷՑ-ից հոսանքազրկումների մասին են հայտնում
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Թուրքիան և Իսրայելը շարունակում են հարաբերությունների կարգավորման փորձերը
Ինչ է ասել Բլինքենը՝ լսելով Ալիևի հորինվածքը
01:00
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մարտի 22-ին կմեկնի Բրյուսել
00:45
Աֆղանստանում 6,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
00:30
Միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել․ հայտարարություն
ՀՀ նախագահը և «Հայաստան» հիմնադրամի ներկայացուցիչներն անդրադարձել են ընթացիկ և մեկնարկելիք ծրագրերին

Միխայիլ Խոդորկովսկի. «Պուտինն ու նրա նախկին պաշտոնակիցները որոշել էին, որ կարիք չունեն անկախ ընդդիմության, որին ես աջակցում էի»

«Յուկոս» ընկերության նախկին տնօրեն Միխայիլ Խոդորկովսկին հոդված է հրապարակել The Los Angeles Times պարբերականում: Խոդորկովսկին գրում է. «Ես պատկանում եմ խորհրդային մարդկանց վերջին սերնդին, այն մարդկանց սերնդին, որոնք ծնվել ու մեծացել են ԽՍՀՄ-ում: Երիտասարդ տարիներիս կարծում էին, որ ԽՍՀՄ-ը հավերժ է, ոչ ոք չէր հավատում, որ մի ակնթարթում ամեն բան կարող է փոխվել, սակայն դա տեղի ունեցավ։ Երբ ես դարձա կառավարիչ, ապա խոշոր էներգետիկ ընկերության համասեփականատեր, ողջ երկրի նավթային արդյունաբերությունում արդյունահանման ծավալը կրճատվել էր՝ 600 մլն մետրական տոննայից հասնելով 300 մլն-ի։ Սակայն մեր ընկերությունը՝ «Յուկոսը», կարողացավ հասնել տնտեսական գերազանց արդյունքների։ Վլադիմիր Պուտինն ու նրա նախկին պաշտոնակիցները որոշել էին, որ կարիք չունեն անկախ ընդդիմության, որին ես աջակցում էի: Նրանք կարիք չունեին ո՛չ անկախ հեռուստատեսության, ո՛չ խորհրդարանում օրինագծերի իրական քննադատության։ Կարճ ասած՝ նրանք դեմ էին այն ամենին, ինչին մենք ձգտում էինք հասնել այդ տարիներին։ Ես չէի կարող դրան համաձայնել եւ փորձեցի պայքարել` ինչպես կարող էի։ Մեղադրանքները, որոնց հիման վրա ինձ ձերբակալել են եւ դատապարտել` «թխված» են»»,- պարզաբանել է Խոդորկովսկին։
Հեղինակը նշում է, որ հասկանում է ներկայիս ռուսական ուժային էլիտային.«Նրանք մեծացել են այն տարիներին, երբ փոփոխությունները վտանգավոր էին։ Նրանք կարծում են, որ «կատաղի» շահույթները նավթից ու գազից հավերժ լինելու են, եւ պարտադիր չէ իրական բարեփոխումներ անցկացնել։ Նրանք հաշտվում են կոռուպցիայի հետ, արխայիկ գաղափարներ են դավանում եւ միասնական են տաղանդավոր ու ստեղծագործ մարդկանց հասարակական թատերաբեմ չթողնելու հարցում։ Հենց այս նույն սխալներն էլ կործանեցին ԽՍՀՄ-ը»։ Հոդվածում Խոդորկովսկին նաեւ հավելում է, թե գոյություն ունի ռուս քաղաքական գործիչների նոր սերունդ, որը պատրաստ է իրական քաղաքական մրցակցության, գիտակցում է անկախ դատարանների, խորհրդարանի ու լրատվամիջոցների անհրաժեշտությունը. «Ռուսաստանը շուտով կհայտնվի այն նույն իրադրության մեջ, որում հայտնվեց ԽՍՀՄ-ը 1980-ականների կեսին. 21-րդ դարի երկրորդ տասնամյակում կսկսվի կոռուպցիայի ու ակտիվ վերահսկողության վրա հիմնված համակարգի ճգնաժամ։ «Ուղղահայաց կոռումպացված կառավարման» ռուս տեսաբաններն ու պրակտիկներն այսօր չեն պատրաստվում ոչ մի տեղ գնալ։ Սակայն նրանք ստիպված են լինելու դա անել։ Ես գիտեմ։ Ես նման բան արդեն տեսել եմ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում