Thursday, 25 04 2024
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում

ՀՀ վճռաբեկ դատարանն այսօր կանխատեսելի չէ հասարակության համար. Արա Զոհրաբյան

Փաստաբանների պալատի գիտավերլուծական կենտրոնի համակարգող, փաստաբան Արա Զոհրաբյանն այսօր հաղորդագրություն է տարածել, որում անհանգստություն է հայտնում այն բանի կապակցությամբ, որ ՀՀ փաստաբանների պալատի խորհրդին առընթեր գիտավերլուծական կենտրոնին անհանգստացնում է ՀՀ վճռաբեկ դատարանին օրենքով տրված լիազորությունները և նրա դերը դատական համակարգում:

«Բարձրագույն դատական ատյան համարվող ՀՀ վճռաբեկ դատարանն այսօր կանխատեսելի չէ հասարակության համար: Բողոքները բացառապես իր հայեցողությամբ վարույթ ընդունելու հնարավորությունն առանց օբյեկտիվ չափանիշների կիրառող ՀՀ վճռաբեկ դատարանն այդպես էլ խաղի միատեսակ կանոններ չսահմանեց»,- նշված է հաղորդագրության մեջ:

Վերջինս նշում է, որ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումները չեն պատճառաբանվում, ինչի հետևանքով փաստաբանները և այլ իրավաբանները չեն կարողանում հասկանալ, թե որ ծանրակշիռ փաստարկն է հիմք հանդիսացել բողոքը վարույթ ընդունելու համար կամ օրենքի միատեսակ կիրառության համար հարցն ի՞նչ խորությամբ է բարձրացվել կամ ՀՀ վճռաբեկ դատարանի ո՞ր որոշմանն է հակասել ստորադաս դատարանի որոշումը ինչ փաստական հանգամանքների նույնությամբ կամ նմանությամբ:

«ՀՀ վճռաբեկ դատարանի այս հայեցողական լայն հնարավորությունը մեծ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում»,- նշում է փաստաբանը` ընդգծելով, որ ՀՀ վճռաբեկ դատարանը նաև չի փորձում իրավունքի զարգացման մեջ իր ազդեցությունն ունենալ (հանուն արդարության պետք է նշել, որ քրեական գործերով, որոշ հարցերով ՀՀ վճռաբեկ դատարանը շատ համարձակ օբյեկտիվ որոշումներ է կայացրել:

Նրա կարծիքով` այս է պատճառը, որ որոշ հարցերում փաստաբաններն իրենց հույսը դնում են ՀՀ Սահմանադրական դատարանի վրա (չնայած, որ ՍԴ-ն չորրորդ ատյան չէ և իրականացնում է միայն սահմանադրական արդարադատություն):

ՀՀ վճռաբեկ դատարանը բողոքները վերադարձնելիս օգտագործում է այնպիսի ձևակերպումներ, որոնք նույնպես անհանգստացնում են փաստաբաններին:

Օրինակ, նշում է, որ բողոք բերողը խախտել է դատավարական կանոնը, քանի որ բավարար չափով չի պատճառաբանել վարույթ ընդունելու հիմքերը:
Ստացվում է, որ փաստաբանը օգտվելով բողոք բերելու իր իրավունքից արդեն օրենք է խախտում:

»Գտնում ենք, որ սա պատճառներից մեկն է, որ հասարակությունը չի վստահում դատական համակարգին:

ՀՀ փաստաբանների պալատի խորհրդին առընթեր գիտավերլուծական կենտրոնը այսուհետ նախաձեռնելու է համապատասխան քննարկումներ, կլոր սեղաններ և նույնիսկ կազմելու է օրենսդրական նախագծեր, ՀՀ վճռաբեկ դատարանի այս լիազորությունների հստակեցման և հասարակության համար հասանելի դարձնելու ուղղությամբ»,- նշված է փաստաբանի հաղորդագրության մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում