Saturday, 20 04 2024
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Դուբայում Ծառուկյանի ծննդյան տոնը անհանգստություն է առաջացրել Երևանում

«Տարածաշրջանը Ռիչարդ Կիրակոսյանի հետ» հաղորդաշարի հերթական թողարկումը:

Բարև ձեզ: Եթերում է «Տարածաշրջանը Ռիչարդ Կիրակոսյանի հետ» հաղորդումը:

Ամենշաբաթյա ծրագիր, որի նպատակն է ձեզ ներկայացնել մեր անձնական վերլուծությունն ու մեկնաբանությունը տարածաշրջանում և հատկապես Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ:

Այս շաբաթվա հաղորդման ընթացքում մենք կկենտրոնանանք Հայաստանում քաղաքական իրավիճակի, ինչպես նաև տնտեսական զարգացումների վրա:

Քաղաքական իրավիճակի տեսանկյունից գալիք ընտրությոնները, որոնք կկայանան 2012 թվականի մայիսին, հիմնականում ձևավորում են ողջ քաղաքական դաշտը: Փաստորեն Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը , ինչպես նաև նախագահ Սերժ Սարգսյանը վերջերս կրկին խոստացել են, որ գալիք ընտրությունները կլինեն Հայաստանի լավագույն ընտրությունները: Ավելի կոնկրետ` Հայաստանի վարչապետն ու նախագահը խոստացել են, որ մայիսին կայանալիք ընտրությունները կլինեն Հայաստանի պատմության ամենաթափանցիկ, ամենաարդար և ամենաբարելավված ընտրությունները: Սա էապես մեծացնում է ակնկալիքները, բայց միաժամանակ հասարակության և միջազգային համայնքի կողմից մեծացնում նաև պահանջները գալիք ընտրությունների նկատմամբ: Իրականում ընտրություններն իսկապես տարբեր են լինելու: Սրանք 2008 թվականի մարտի հետընտրական ճգնաժամից հետո առաջին ընտրություններն են, և հայ հասարակության ակնկալիքներն ու միջազգային վերահսկումը իրականում ավելի բարձր են լինելու:

Բայց եկեք դիտարկենք վերջին մի քանի շաբաթների քաղաքական զարգացումները: Կան մի քանի նոր հաղթողներ և պարտվողներ: Մենք հայկական կառավարության մեջ անձնային մի քանի փոփոխությունների ականատեսը եղանք, ինչպես նաև Երևանի քաղաքապետի հրաժարականի:

Երևանի նոր քաղաքապետը երեսուներեքամյա Տարոն Մարգարյանն է՝ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որդին, որը հայ հասարակության մեջ բավականին հայտնի է` որպես Երևանի Ավան համայնքի նախկին բարեփոխիչ ղեկավար: Տարոն Մարգարյանը, որպես Երևանի նոր քաղաքապետ, ներկայացնում է Հանրապետական կուսակցության հին էլիտան, որոնց թվում են իր հոր՝ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ժամանակների հավատարիմներն ու աջակիցները: Եվ իրականում նա ներկայացնում է մի շարք փոփոխություններ հենց Հանրապետական կուսակցությունում, որը փորձում է ընտրություններից առաջ հաստատել իր դերը և ապահովել ուժը, քանի որ նախագահ Սերժ Սարգսյանը ղեկավարել է Հանրապետական կուսակցությունը Երևանի նոր քաղաքապետի հոր՝ Անդրանիկ Մարգարյանի մահից հետո:

Բայց մենք նաև նկատում ենք ընդդիմության, այսինքն՝ «Ժառանգություն» կուսակցության կողմից մի շարք հանձնարարականներ, որը պահանջում է տասնհինգ հստակ քայլեր, որոնք կերաշխավորեն հաջորդ ընտրությունների ավելի արդար և ավելի թափանցիկ լինելը նախորդներից: Այս պահանջներում ներառվում են չմաքրվող թանաքի օգտագործումը, ընտրություններից հետո ընտրողների ցանկի հրապարակումը և ավելի մեծ թափանցիկությունն ու ավելի շատ միջազգային դիտորդների ներկայությունը:

Իսկ իրականում ի՞նչ են ենթադրում ընտրությունները. մայիսին կայանալիք ընտրություններից հետո ձևավորված նոր խորհրդարանը ազդանշանը կլինի Հայաստանի նոր քաղաքական իրականության: Շատերն ակնկալում են, որ նոր կառավարությունը ցույց կտա հայոց քաղաքական նոր դեմքը, քանի որ, այսպես կոչված, շատ օլիգարխներ չեն վերընտրվելու խորհրդարանում: Միևնույն ժամանակ մենք խորհրդարանում ուժերի վերադասավորման ականատեսը կլինենք: Շատերն ակնկալում են, որ ընդդիմությունը՝ Հայ ազգային կոնգրեսը, որի ղեկավարն է նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, վերադառնալու է խորհրդարան, և Կոնգրեսը որոշ տեղեր է զբաղեցնելու: Մենք նաև ակնկալում ենք, որ Դաշնակցությունը ևս խորհրդարանում կապահովի իր տեղը` որպես ընդդիմադիր կուսակցություն: Առավել կասկածելի է «Ժառանգություն» կուսակցության վիճակը՝ որպես ներկա միակ ընդդիմադիր կուսակցությունը խորհրդարանում: Միևնույն ժամանակ իրական ճակատամարտը իշխող Հանրապետական կուսակցության և կոալիցիայի անդամ կուսակցության՝ «Բարգավաճ Հայաստան»-ի միջև է: Դա պայքար է գործող նախագահ Սերժ Սարգսյանի և նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների միջև: Առաջին անգամ հայկական քաղաքական պատմության մեջ կոնֆլիկտը հենց կառավարության մեջ է, և այլևս չկա ավանդական հայկական ենթատեքստը, ըստ որի` հակամարտությունը ընդդիմության և կառավարության միջև է:

Բայց շատ դեպքերում այս նոր խորհրդարանական ընտրություններով կարձանագրվի, թե որքանով է Հայաստանի կառավարությունը պատրաստ քաղաքական կամք դրսևորել: Այլ կերպ ասած` այս ընտրություններից ակնկալվում է, որ դրանք Հայաստանի համար կապահովեն զարգացում և առաջընթաց:

Հետաքրքիր է նաև հայկական քաղաքական դաշտում ձևավորված այն նոր քաղաքական մրցակցությունը` «Բարգավաճ Հայաստան»-ի և Հանրապետական կուսակցության միջև: Ինչպես ասվել էր անցած շաբաթվա հաղորդման մեջ, վերջերս տեղական ընտրություններ տեղի ունեցան հյուսիսային քաղաք Իջևանում, որտեղ Հանրապետական կուսակցության թեկնածուն, ըստ երևույթին, չափազանց ինքնավստահ էր և պարտվեց «Բարգավաճ Հայաստան»-ի իր հակառակորդին: Սա Հանրապետական կուսակցության համար արթնանալու կոչ էր: Թվում է` Հանրապետականը այս ընտրություններից դաս կքաղի և ընդդիմությանն այլևս չի թերագնահատի: Այս դեպքում նրանց ընդդիմությունը իշխանական «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է:

Նոյեմբերի քսանհինգին` ուրբաթ օրը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարի՝ պարոն Ծառուկյանի ծննդյան տարեդարձն էր: Պարոն Ծառուկյանը հրավիրել էր բարեկամներին և ընկերներին իր ծննդյան տարեդարձը նշելու Դուբայում: Նրանց թվում էին խորհրդարանի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը և մի քանի այլ, այսպես կոչված, օլիգարխներ: Դուբայում այս հավաքույթը անհանգստություն է առաջացրել Երևանում, և դա պայմանավորված է այն հանգամանքով, որ այս մարդկանց մեծ մասը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն են: Պարզ է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պայքարում է Հանրապետական կուսակցության դեմ: Իրականում խաղադրույքները բարձրացան, երբ Հայաստանի կրթության նախարար Արմեն Աշոտյանը՝ Հանրապետական կուսակցության հիմնական անդամներից մեկը, ինքն իրեն հայտարարեց նոր կանոնակարգեր և օրենքներ՝ սահմանափակելով «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի կողմից եկող ֆինանսական օգնությունը և թոշակները: Երկար տարիներ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և նրա ղեկավար պարոն Ծառուկյանը ներգրավված էին քաղաքական բարեգործության մեջ՝ տրամադրելով թոշակներ, ընտրությունների ընթացքում գյուղատնտեսական սարքավորումներ տալով տեղական գյուղացիներին՝ նպատակ ունենալով գնել նրանց աջակցությունը: Կրթության նախարար Աշոտյանի վերջին կանոնակարգումը սահմանափակում է նման օժանդակությունների դերը, որն արտահայտվում էր ուսանողներին թոշակներ և ֆինանսական օգնություն տրամադրելով: Այսուհետ ֆինանսների նախարարությունը իր վրա կվերցնի այս մեխանիզմը, և «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի կողմից տրված բոլոր թոշակները և բարեգործական օժանդակությունները պետք է հաստատվեն կրթության նախարարության կողմից՝ այսկերպ փորձելով թուլացնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հնարավորությունը օժանդակություն ստանալու համալսարանների կողմից:

Չնայած քաղաքական մրցակցությանը և պայքարին` այժմ հայկական կառավարության ամենամեծ մարտահրավերը տնտեսությունն է: Ավելի կոնկրետ` որոշ վարկանիշային գործակալություններ, միջազգային մարմիններ, որոնք վերահսկում են ներդրումների ռիսկը և երկրի տնտեսական ու ֆինանսական կայունությունը, բացասական զեկույցներ են ներկայացնում հայկական տնտեսության վիճակի վերաբերյալ:

Moddy’s և Fitch հիմնական վարկանիշային ընկերությունները նվազեցրել են հայկական տնտեսության վարկանիշները՝ հիմնականում նշելով Հայաստանի տնտեսական անկայուն վիճակը:

Սա նաև կարևոր է, քանի որ կապված է քաղաքականությանը: Հայկական տնտեսության բացասական վարկանիշը կապված է հայկական կառավարության քաղաքական գործունեության հետ՝ հակակոռուպցիոն և հարկահավաքան ծրագրերի առումով:

Տնտեսության թուլացմանը զուգահեռ` Հայաստանի գալիք տարվա պետական բյուջեի վերաբերյալ քննարկումներին մենք նկատում ենք անհամաձայնություն, որտեղ ընդդիմության մեծ մասը պահանջում է աճ և սոցիալական սեկտորների ծախս՝ հիմնականում շեշտը դնելով գնաճի, նաև հարստության և եկամուտների ահագնացող անհավասարության վրա: Բյուջեի վերաբերյալ բանավեճում մենք տեսնում ենք, որ պաշտպանությանը հատկացված ծախսը մեծացել է՝ հասնելով մոտավորապես 300 միլիոն դոլարի:

Հետաքրքիրն այն է, սակայն, որ Հայաստանը պաշտպանությանը գալիք տարի տրամադրելու է 300 միլիոն դոլար, մինչդեռ Ադրբեջանը` 3.3 միլիարդ դոլար: Այլ կերպ ասած` Հայաստանը փորձում է պահել պաշտպանության բարեփոխման ծախսերը, բայց ուժի անհավասարության իրական սպառնալիքը գալիս է Ադրբեջանից:

Նաև կարևոր է այն, որ Հայաստանի բյուջեն ենթադրում է տնտեսական աճ` նախատեսված ներքին համախառն արտադրանքի 4.2 տոկոսադրույքի չափով, որը բավականին մեծ թիվ է: Բյուջեն նաև հիմնված է այն նախագծի վրա, որը կապահովի էական աճ հարկահավաքման մակարդակում: Եվ սա իրական մարտահրավեր է, քանի որ կառավարությունը մեծ խնդիրներ ունի հարկահավաքման համակարգում, այսպես կոչված, օլիգարխների և նրանց բիզնեսների առումով: Այս քաղաքական և տնտեսական իրավիճակում օլիգարխները հենց իրենք են ուղղակի սպառնալիք դարձել պետության համար: Այլ կերպ ասած` Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ օլիգարխները, ովքեր նախկինում ծառայում էին իշխող կառավարությանը և օգուտ էին քաղում կառավարական կապերից, հիմա շատ ավելի մեծ վտանգ են ներկայացնում՝ նվազեցնելով կառավարության վստահությունն ու հրաժարվելով վճարել հարկերը, ինչպես նաև ուժի վիրտուալ արհամարհանքի պատճառով, որը կարծես հայ իրականության անբաժանելի մասն է դարձել:

Սա մեզ բերում է վերջնական կետին: ԱՄՆ-ում Գոհաբանության օրը՝ նոյեմբերի 24-ին, հայկական սփյուռքի կողմից մի քանի միլիոն դոլար էր հավաքվել Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին օգնելու նպատակով: Այժմ չնայած թափանցիկության պակասին`շատ ավելի կարևոր է սփյուռքի` ֆինանսական օգնության և բարեգործության ներգրավումը` ուղղված կառավարական ծրագրերին՝ առանց պայմանականությունների, առանց պահանջների: Այլ կերպ ասած`չնայած հնարավոր է, որ Սփյուռքի մեծ մասը նվիրատվություն կատարի և ֆինանսապես աջակցի Հայաստանի Հանրապետությանը և Լեռնային Ղարաբաղին, սակայն Հայաստանում ժողովրդավարությունը ցածր մակարդակի է, մարդու իրավունքները հաճախ չեն պաշտպանվում: Այլ կերպ ասած` եթե օգնությունը ուղղվում է միայն քաղաքական էլիտային և կառավարությանը, ապա խնդիրները ավելի կմեծանան և կդառնան ավելի դժվար լուծելի ու հաղթահարելի:

Այսպիսով մենք պետք է շատ դեպքերում մեր պահանջները ներկայացնենք հայկական կառավարությանը, ինչպես որ միշտ անում ենք, բայց մենք նաև պետք է կոչ անենք Սփյուռքին ավելի շատ ներգրավվել այսօրվա Հայաստանի քաղաքական ու տնտեսական կյանքում, քանզի Հայաստանն այժմ մի երկիր է, որը, դժբախտաբար, վարակված է կաշառակերության ախտով և վտանգված է ահագնացող չափերի հասնող բևեռացումից: Ազգային անվտանգության իրական հրամայականը Հայաստանը ավելի հզոր դարձնելն է՝ ավելի ժողովրդավարական, տնտեսապես ավելի զարգացած, ինչն անհրաժեշտ է ամբողջ հայ բնակչությանը, քանի որ արդեն շատ երկար ժամանակ է` Հայաստանի հարստությունը և գանձարանը թալանվում են օլիգարխների և հայկական կառավարությունում նրանց կողմնակիցների կողմից: Սա այլևս չպետք է ընդունել կամ ընդունելի համարել: Եվ իրականում հայկական սփյուռքը, որին հիմնականում անտեսել և մեկուսացրել են, պետք է առաջ քաշի փոփոխության պահանջ: Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ապագան կախված է Հայաստանի և Սփյուռքի միջև ավելի սերտ ու նոր որակի հարաբերություններից:

Հակառակ դեպքում մենք այլևս չենք կարող երաշխավորել Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությունը, քանի դեռ հիմնական ներքին խնդիրները և դժվարությոոնները չեն հաղթահարվել՝ ներառյալ ավելի մեծ ժողովրդավարությունը և օրենքի իրական կիրառումը: Օլիգարխների ժամանակաշրջանը պետք է այլևս ավարտված համարել:

Կհանդիպենք մյուս շաբաթ: Եթերում «Տարածաշրջանը Ռիչարդ Կիրակոսյանի հետ» հաղորդումն էր: Շնորհակալություն դիտելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում