Նախորդ տարվա արդյունքներն ի մի բերելով` նորաձևության կանանց ամսագիրը տարվա կին է ճանաչել տաղանդավոր և սկանդալային պահվածքով հայտնի երիտասարդ երգչուհի Lady Gaga-ին: Եթե հաշվի առնենք, որ Lady Gaga-ն ստացել է մեծթիվ երաժշտական մրցանակներ և երկու անգամ հիշատակվել է ամսագրի էջերում` «Ինչո՞վ է հիշարժան նախորդ տարին» խորագրում, ապա այս տիտղոսն լիովին հիմնավորված է: Ամսագիրն իր ընտրությունը հիմնավորել է նաև նրանով, որ երգչուհին աչքի է ընկնում արտաքինով և գործի կազմակերպման յուրահատկություններով. նրա վարսահարդարները, դիմահարդարները, ոճաբանները, պրոդյուսերներն ու գովազդային գործակալները ստացել են բարձր գնահատական:
Այս մասին հաղորդում է Mixnews կայքը: