News Georgia-ի փոխանցմամբ՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Վրաստան։ Պլանավորված է, որ Վրաստանում նա իր առաջին հանդիպումն անցկացնելու է նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ։
Այսօր Սարգսյանը հանդիպելու է նաև Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիթ Բաքրաձեի, ապա նաև Վրաց պատրիարք Իլյա 2-րդի հետ։
Վրաստանի նախագահի մամլո խոսնակ Մանանա Մանջագալաձեն հայտարարել է, որ Սարգսյանի վրացական այցն էլ ավելի կամրապնդի Վրաստանի ու Հայաստանի միջև պատմական, ավանդական բարեկամական հարաբերությունները։