Friday, 19 04 2024
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը

Ռուսաստանի հետ աշխատում ենք, բայց մեր ապագան Եվրոպայի հետ է (տեսագրություն)

Real Politik հաղորդաշարի հյուրն է Գլոբիլազացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

– Վերջին օրերի հիմնական քննարկվող թեմաներից մեկը Կրեմլում Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի միջև ստորագրված Եվրասիական տնտեսական համագործակցության համաձայնագիրն է, որը լրջագույն հարցի առաջ է կանգնեցնելու Հայաստանին: Թեև նշվում է, որ համաձայնագիրը գործողության մեջ կմտնի 2015 թվականին, բայց Լուկաշենկոն նշեց, թե չի բացառվում, որ 2013 թվականի վերջում համաձայնագիրը սկսի գործել: Բելառուսում սկսվել են անժամակետ բողոքի գործողություններ այդ համաձայնագրի դեմ: Հայաստանը հապաղում է և որոշակի պատասխան չի տալիս, թեև ՆԺԿ առաջնորդ Արամ Կարապետյանը արդեն հայտարարեց, որ Հայաստանը իր դրական պատասխանը պետք է տա և անհապաղ միանա համաձայնագրին: Ի՞նչ եք կարծում, ի՞նչ հեռանկար ունի այս համաձայնագիրը:

– Այդ համաձայնագիրը երկրարաժամկետ պատմություն ունի: 1995 թվականից սկսվեցին այդ քննարկումները՝ փորձելով տարբեր մակարդակներով ինտեգրացիան վերականգնել պոստսովետական տարածքում: Նույն Բելառուսը Ռուսաստանի հետ հազար պայմանագիր կնքեց 15 տարվա ընթացքում, նրանք պաշտոնապես հայտարարեցին, որ միասնական պետությունը ստեղծված է, բայց այդ մեխանիզմները չաշխատեցին: Ես կարծում եմ, որ այդ փորձերը հաջողությամբ չեն պսակվի:

– Պարոն Գրիգորյան, այդ դեպքում ինչի՞ համար են դրանք արվում և ինչի՞ն են ծառայում:

– Ցանկացած դաշինքի մեջ պետք է լինեն մեկ կամ երկու լոկոմոտիվ երկրներ, որոնք ստանձնում են ամբողջ պատասխանատվությունը և մեծ գումարներ տրամադրում, որոնք պետք է ներդրվեն դաշինք ստեղծելու համար, այնուհետև դաշինքը կսկսի աշխատել և բոլոր դրական կողմերը կստանան: Նույն Եվրամիության շրջանակներում լոկոմոտիվի դերը ստանձնեցին 4 երկրներ, առաջին հերթին՝ Ֆրանսիան, Գերմանիան, նաև Մեծ Բրիտանիան և Իտալիան: 4 հզոր տնտեսություններ ունեցող կազմակերպությունը այսօր լուրջ ճգնաժամի մեջ է, Գերմանիան և Ֆրանսիան փորձում են փրկել ճգնաժամը: Այդ դաշինքները պետք է փորձել ստեղծել և Հայաստանի համար գտնել օպտիմալ տարբերակ այն կազմակերպությունում, որը կպահպանի ոչ միայն մեր անվտանգությունը, այլ նաև տնտեսական անվտանգությունը: Բայց այն, որ Ռուսաստանը այսօր ուղղակի ռեսուրս չունի պահելու և ստեղծելու Եվրասիան, ակնհայտ է: Այնուամենայնիվ, Ռուսաստանը իր քայլերը անում է: Առաջին հերթին Ռուսաստանը գնում է նոր ընտրությունների և ներքին սպառման համար պետք է մեծ ու հետաքրքիր գաղափարներով հանդես գա: Ռուսաստանի համար շատ կարևոր է ապակողմնորոշել այդ տարածքում գտնվող նախկին երկրներին, որոնք նախկին Սովետական Միության մասն են կազմել, ապակողմնորոշել էլիտային, որպեսզի ժամանակ շահի, մինչև Ռուսաստանը ոտքի կանգնի: Ես չեմ կարծում, որ պետք է հակադրվենք Ռուսաստանին, բոլոր այդ ֆորմատներին պետք է մասնակցել՝ հասկանալու համար, թե ինչ է դա մեզ տալու: Ի սկզբանե մերժել պետք չէ, բայց պետք է հասկանալ, որ դա մեզ ապակողմնորոշելու համար է:

– Պարոն Գրիգորյան, տարիներ առաջ բաց տեքստով չէր խոսվում, որ Հայաստանը հստակ կողմնորոշված է դեպի Եվրամիություն և նրա անդամ դառնալու խնդիր ունի, վերջին ամիսներին իշխանական և օտար դիվանագետները անթաքույց խոսում են, որ Հայաստանը համառ քայլերով ընթանում է դեպի ԵՄ: Այս իմաստով հակասության մեջ չե՞ն մտնում արդյոք այս գործընթացները, որոնց Դուք կողմ եք, որ Հայաստանը մասնակցի, բայց մյուս կողմից՝ իր հստակ ֆունդամենտալ, մագիստրալ արտաքին քաղաքական գիծը դեպի Եվրամիություն:

– Իմաստ կունենա ավելի լուրջ զբաղվել Եվրասիական այդ միությունով, եթե Հայաստանը այդ երկրների հետ ունենար ընդհանուր սահման: Մենք ցամաքային սահման չունենք, և ես չեմ պատկերացնում ազատ առևտրի գոտի առանց ընդհանուր սահմանի: Վրաստանի և՛ իշխող էլիտան, և՛ ընդդիմությունը շատ հստակ կողմնորոշված են դեպի Եվրոպա, դեպի ՆԱՏՕ: Ավելին՝ Ռուսաստանը սխալ է անում, որ կոշտ հակասաակաշվիլիական քայլեր է անում: Ընդդիմությունը ավելի հակառուսական է տրամադրվում: Այդ տեսանկյունից այստեղ ապագա չկա: Մենք չենք ունենալու ընդհանուր ցամաքային սահման այդ դաշինքի հետ: Եվրոպայում կա շուկա, փորձը ցույց տվեց, որ մեր համագործակցությունը Եվրոպական շուկայի հետ կանոնակարգված է, զարգանում է, և մեր գործարարները այդ ծանր շրջափակման իրավիճակում, այնուամենայնիվ, այնտեղ գտան իրենց գործընկերներին: Մեր առևտրի 40-45 տոկոսը կապված է եվրոպական երկրների հետ: Դա նշանակում է, որ խաղի կանոնները այնտեղ ավելի հաջող են: Ե՛վ իշխանությունների, ե՛ւ տարբեր ուժերի մեջ այսօր Եվրոպական ուղղությունը հետաքրքիր է և ակտիվ շոշափվում է: Այնուամենայնիվ, եթե Հայաստանը ուզում է ռեալ եվրոպական արժեքներով ապրել, առաջին հերթին մենք պետք է խաղի կանոնները սկսենք առևտրի և տնտեսական ոլորտներից: Ռեալ բանակցություններ առևտրի հետ կապված՝ չկան: Մեզ մոտ տնտեսական ոլորտում կան մենաշնորհներ, բայց Եվրոպան դա չի հանդուրժի: Այսօր մեր երկրի քաղաքական օրակարգում Եվրոպայի հետ հարցերը շոշափվում են: Այո՛, Ռուսաստանի հետ աշխատում ենք, բայց հասկանում ենք, որ այնուամենայնիվ մեր ապագան Եվրոպայի հետ է: Եվրոպայում տեխնոլոգիաները, կրթությունը ավելի բարձր մակարդակի վրա են, շուկան բավական հարուստ է և մեր ապրանքները կարող են այնտեղ տեղ գտնել: Իսկ եթե Ռուսաստանը շատ է ուզում, որ մենք աշխատենք իր հետ և սերտ հարաբերությունների մեջ լինենք, այդ դեպքում նա պետք է ստանձնի Հայաստանի ծախսերի մի մասը:

– Պարոն Գրիգորյան, հայ-թուրքական հարաբերությունների մեջ հասարակական մակարդակով լուրջ ավանդ ունեք, հատկապես քննարկումների, կոնֆերանսների տեսքով: Ալեն Ժյուպեն օրերս գտնվում էր Անկարայում, և բավական հետաքրքիր խրոնոլոգիական զարգացում ունեցավ իր հայտարարությունը Սարկոզիի Երևանում հակաթուրքական ցցուն հայտարարություններից հետո. մեղքերը քավելու համար Ֆրանսիան որոշեց գնալ Անկարա և հայտարարություն արեց, որ իրենք պատրաստ են արձանագրությունների մեջ տեղ գտած հայ-թուրքական պատմաբանների հանձնաժողովը հյուրընկալել: Հայաստանը որպես Ֆրանսիայի բարեկամ երկիր կարո՞ղ է արդյոք մերժել Ֆրանսիային և այդ «հյուրընկալությունը», և որքանո՞վ է տեղին, երբ մենք չունենք ոչ մի արդյունք հայ-թուրքական հարաբերությունների մասով, ի՞նչ է սպասվում:

– Հայ-թուրքական հարաբերությունների բարելավման պրոցեսը մենք ողջունել ենք: Այդ պրոցեսի դրական արդյունքները 2008 թվականից ի վեր ակնառու են: Հայ-թուրքական սահմանի բացումը որակապես փոփոխում է ոչ միայն մեր տարածաշրջանը, այլ նաև Մերձավոր Արևելքը, Կենտրոնական Ասիան: Այդ գործընթացը բարձրացրեց մեր վարկանիշը: 5 տարի առաջ Հայաստանում բարձր մակարդակի պատվիրակություն գրեթե չէր գալիս: Այսօր գրեթե բոլոր Եվրոպական երկրների արտաքին գործերի նախարարները եղել են Հայաստանում: Այս ամենը ցույց տվեց,որ Թուրքիայում բավական մեծ թվով մարդիկ կան, որոնք համակրում են մեզ: Հայաստանը և պաշտոնական Երևանը ճիշտ է անում. կան արձանագրություններ, հիմա մնացել է պրոցեսը վավերացնել: Այդ արձանագրություններից հեռանալը, իմ կարծիքով, ճիշտ չէ: Թուրքիան փորձում է հեռանալ` կապելով Ղարաբաղի հարցի հետ, վեր հանել պատմական ինչ-որ իրողություններ: Իմ կարծիքով` մեր դիրքորոշումը պաշտոնական մակարդակով շատ հստակ պետք է լինի: Ինչ վերաբերում է պատմաբանների հանձնաժողովին, նշեմ, որ մեր բարեկամ երկրները՝ Ֆրանսիան, Ռուսաստանը, Հունաստանը, ունեն իրենց շահերը և հաճախ նույնիսկ բարեկամը Ցեղասպանության հետ կապված վիշտն օգտագործում է ինչ-որ հացերում Թուրքիայից դիվիդենտներ ստանալու համար, քանի որ Թուրքիան հզոր երկիր է: Հաճախ շահարկում են Ցեղասպանության հարցը, որ Թուրքիան այլ հարցերում ավելի մեղմ լինի և ավելի հեշտ հարմարվի այդ երկրի դիրքորոշման հետ: Ավելի ճիշտ է Թուրքիայի հետ երկկողմ հարաբերությունները լուծել հենց երկխոսության միջոցով, քան թողնել երրորդ կողմերին, որոնք շահարկում են այդ խնդիրը: Ես գտնում եմ, որ չպետք է մասնակցել այդ հանձնաժողովին և բարեկամ երկրին պետք է ասել՝ ոչ:

– Դուք կարծում եք, որ Երևանը պետք է մերժի՞:

– Միանշանակ, որովհետև Ցեղասպանության հետ կապված խնդիրները այսօր պետք չէ քննարկել: Այսօր Թուրքիայի հետ մենք պետք է քննարկենք տնտեսության համագործակցության խնդիրը, հասարակական համագործակցության խնդիրը, այնուհետև, երբ իրենց հասարակությունը հասունանա, նոր ակտիվորեն առաջադրենք պատմական խնդիրների հարցը:

– Պարոն Գրիգորյան, ղարաբաղյան գործընթացը կարծես պասիվ փուլում է գտնվում, առաջիկայում ֆրանսիացի համանախագահն է փոխվում, Եվրամիությունը առավել ակտիվ ներգրավվելու փորձեր է անում: Մյուս կողմից` նշվում է, որ վիճակը փակուղային է՝ անհնար է Մինսկի ձևաչափով որևէ առաջընթաց արձանագրել, և կարծես կողմերն էլ պատրաստ չեն ստատուս քվոն փոխելու քայլեր անելու իմաստով: Ադրբեջանը դարձավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ, ինչը կտրուկ քայլերը զսպող գործոն է: Առաջիկայում ընտրություններ են Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Հայաստանում, այնուհետև՝ Ադրբեջանում. 2 տարվա կտրվածքով կարելի՞ է ասել, որ ստատուս քվոն երաշխավորված է, և այդ գործընթացը որևէ ձևով չի կարող տեղից շարժվել:

– Ղարաբաղի խնդիրը վերջնական լուծում չի ստանա: Մինսկի խմբի ձևաչափը օպտիմալ և ճիշտ ձևաչափ է, և Ֆրանսիային պետք չէ փոխել: Եվրամիությունը զուգահեռ իր օգնությունն է ցույց տալիս և չի հակասում Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին և այստեղ կտրուկ փոփոխություն անելը տեղին չէ: Եվրախորհրդում քննարկվում են միայն մարդու իրավունքների տեսանկյունից խնդիրները, մեզ պետք է նաև, որ քաղաքական մաս լինի, իսկ քաղաքական մասը միայն Մինսկի խմբում է, բայց իրոք փակուղի է, և այդ փակուղու մեջ ոչ Հայաստանը, ոչ էլ Ադրբեջանն է մեղավոր, այլ Մեդվեդևը, որը սկսեց արագացնել հարցի արհեստական լուծումը: Մենք, այնուամենայնիվ, պետք է շահագրգիռ լինենք, որ Մինսկի խումբը շարունակի այդ բանակցությունները, որպեսզի Ղարաբաղն էլ կողմ դառնա այդ պրոցեսի: Ադրբեջանը դարձավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ, իսկ եթե այդ ձևաչափը քանդվի, Ադրբեջանը լուրջ արգումենտ կստանա և կառաջարկի Ղարաբաղի հարցը տեղափոխել ՄԱԿ-ի ԱԽ: Իրենց ձեռնտու է ոչ միայն այն պատճառով, որ իրենք ՄԱԿ-ի ԱԽ անդամ են, նաև Պակիստան կա, որի դիրքորոշումը մեր նկատմամբ Ադրբեջանից ավելի կոշտ է: Այս դեպքում մենք ամեն ինչ պետք է անենք Մինսկի խումբը պահպանելու համար: Ստատուս քվոն ևս կպահպանվի, բայց կլինեն սադրանքներ, դիպուկահարներին ադրբեջանցիները չեն հեռացնի և աշխարհին միշտ կհիշեցնեն, որ այդ կոնֆլիկտը կա: Ես համաձայն եմ ստատուս քվոն պահպանել, բայց Ադրբեջանի դիրքորոշումը կառուցողական չէ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում