Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Ռոբերտ Քոչարյանը կմիանա Կոնգրեսի՞ն, թե՞ Սերժ Սարգսյանին

Ի՞նչ կանի Ռոբերտ Քոչարյանը, եթե մի պահ տեսականորեն ենթադրենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտնի ելույթում նկարագրված քաղաքագիտական սցենարը դառնում է իրականություն, և Գագիկ Ծառուկյանը տարանջատվելով իշխանությունից և Ռոբերտ Քոչարյանից` միանում է Հայ ազգային կոնգրեսի պայքարին: Քոչարյանին այդ ժամանակ կմնա կամ գալ և միանալ Կոնգրեսին՝ Ծառուկյանի հետ միասին, եթե, իհարկե, Կոնգրեսն ընդունի Քոչարյանի «ինդուլգենցիան», կամ էլ գնալ ու միանալ Սերժ Սարգսյանին, քանի որ առանց «Բարգավաճ Հայաստան»-ի գործոնի Սերժ Սարգսյանը հաշված րոպեների ընթացքում Քոչարյանին կզրկի մնացյալ ազդեցությունից:

Կոնգրեսն, իհարկե, չի կարող Քոչարյանին ընդունել, քանի որ այդ դեպքում ինքնին կքանդվի Կոնգրեսի տրամաբանությունը, և ընդդիմադիր ուժի մարգինալացումը կդառնա կատարված փաստ: Հետևաբար, Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական տեսությունը, տեսականորեն, Քոչարյանին ու Սարգսյանին դարձնում է, այսպես ասած, բնական դաշնակիցներ, իհարկե` Սարգսյանի հրամանատարությամբ, քանի որ Քոչարյանը հրամանատարության ռեսուրս չունի: Դաշնակիցներ այն հարցում, որ միասին խանգարեն «Բարգավաճ»-ի անցումը դեպի Կոնգրես: Կրկնում ենք, սա` տեսականորեն, եթե ենթադրենք, որ Տեր-Պետրոսյանի նկարագրած սցենարը դառնում է իրականություն:

Մինչդեռ քաղաքագիտական վերլուծության յուրաքանչյուր հեղինակ երևի թե պետք է ենթադրի իր վերլուծության տեսական բոլոր վեկտորները: Հետևաբար, Տեր-Պետրոսյանը պետք է ենթադրեր, որ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ԲՀԿ-ին պահելու հարցում դառնում են ըստ էության շահեկան դաշնակիցներ: Այսինքն` նրանք երկուսն էլ շահագրգռված են, որ ԲՀԿ-ն մնա իշխանության մեջ: Առաջին հերթին` Քոչարյանը, որի համար առավել նախընտրելի է` ԲՀԿ-ն լինի Սերժ Սարգսյանի կողքին, քան Լևոն Տեր-Պետրոսյանի:

Այդպիսով ստացվում է, որ խոսելով ներիշխանական հակասությունների մասին` Լևոն Տեր-Պետրոսյանն իր խոսքի տեսական վեկտորներից մեկում ըստ էության նպաստում է իշխանության առավել բյուրեղացմանը տանող տրամադրությունների աճին: Իհարկե, Տեր-Պետրոսյանի ելույթը, ինչպես գրեթե ցանկացած քաղաքագիտական վերլուծություն, թողնում է մի քանի վեկտորի տեսական դիտարկման հնարավորություն, բայց, այդուհանդերձ, ակնհայտ է, որ հիմնականներից մեկը հենց իշխանության բյուրեղացմանը տանող վեկտորն է, առավել ևս այն դեպքում, երբ ԲՀԿ-ն դուրս չգա իշխանությունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում