«Հատիս»-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Երևանի «Հատիսի» նախորդ մրցաշրջանի առանցքային խաղացող և ավագ Բոյանա Վուլիչը վերադարձել է «Հատիս» և այսօր կարող է մասնակցել Մոսկվայի «Դինամո»-ի հետ կայանալիք Եվրագավաթի 1/16-րդ եզրափակիչի մրցավեճին։
Վուլիչի վերադարձը տեղի ունեցավ արտոնագրման պատուհանի փակվելուց վայրկյաններ առաջ։
Բոյանան վերջին ամիսներին ելույթ էր ունենում Ֆրանսիայի առաջնությունում, սակայն համաձայնվեց վերադառնալ «Հատիս» և աջակցել թիմին պատասխանատու հանդիպումներում։
Հիշեցնենք, որ նա «Հատիսի» կազմում մասնակցել է Եվրագավաթի 2009-10թթ. խաղարկության 8 հանդիպումների և աչքի ընկել բարձր արդյունավետությամբ։