Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով երեկ աշխատանքից ազատվել են ոստիկանության Գավառի բաժնի պետ Լևոն Մուխսիկարոյանը և Հրազդանի բաժնի պետ Վաղինակ Վարդանյանը: Աշխատանքից ազատվել է նաև Իջեւանի բաժնի պետի օպեր գծով տեղակալ Հովիկ Խեմչյանը:
«Առաջին լրատվական»-ին հայտնի է դարձել, որ Գավառի ոստիկանապետ է նշանակվել Գեղարքունիքի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Կարեն Նիկոլյանը, ոստիկանության Հրազդանի բաժնի պետի պաշտոնում նշանակվել է Արմեն Իսրայելյանը: Վերջինս ոստիկանության Աշտարակի բաժնի պետն էր, որտեղ արդեն նշանակվել է Արթուր Արիստակեսյանը: