ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում փոփոխել է իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկը, ինչը պայմանավորված է տրանսպորտային միջոցը հաշվառումից ժամանակավոր հանելու և հաշվառումից ժամանակավոր հանված տրանսպորտային միջոցի հաշվառումը վերականգնելու ծախսերը նվազագույնի հասցնելու անհրաժեշտությամբ։ Մասնավորապես, վերը նշված գործողությունները այլևս չեն համարվի հաշվառման գործողություններ, և դրանց համար չի պահանջվի վճարել օրենքով սահմանված 5000 դրամ վճարը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է այս որոշման կարևորությունը հատկապես գյուղատնտեսության ոլորտում զբաղված բնակիչների համար։ Կառավարության խնդիրն է նրանց ուսերին չդնել լրացուցիչ ֆինանսական բեռ։ Այսպիսով, բարենպաստ պայմաններ են ստեղծվում հազարավոր մարդկանց համար։