«Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի փոխանցմամբ, Ռուսաստանի և Վրաստանի ժողովրդական արտիստուհի Թամարա Գվերդցիթելին նախօրեին կայացած մամլո ասուլիսի ժամանակ ուկրաինացի լրագրողներից մեկը երգչուհուն փոխանցել է հայաստանցի երկրպագուների հարցը՝ սպասվու՞մ են Գվերդցիթելիի հյուրախաղերը Երևանում: Ի պատասխան, երգչուհին ասել է, որ եթե իրեն հրավիրեն, ապա մեծ հաճույքով կայցելի այդ երկիր: