Այն բանից հետո, երբ «Առաջին լրատվականը» փորձեց ճշտել, թե ինչո՞ւ ԿԲ կայքում հրապարակված 2010 թ. երրորդ եռամսյակի «Բանբերի» 42-րդ էջից 74-րդը պարզապես դատարկ է, այն անհետացավ ԿԲ կայքի նորությունների բաժնից: Նշենք, որ 2010 թ. երրորդ եռամսյակի «Բանբեր» պարբերականը որոշվել էր հրապարակել դեռևս նոյեմբերի 9-ին կայացած ՀՀ ԿԲ խորհրդի նիստում: Սովորաբար այն տեղադրվում էր ԿԲ կայքում ԿԲ խորհրդի որոշումից 1-2 շաբաթ անց: Նշենք նաև, որ անհետացած «Բանբերում» մի շարք թվեր կային հրապարակված, որոնց իսկությունը կասկած էր հարուցում (տեխնիկական վրիպակ), իսկ բովանդակությունում նշված էջերը չէին համապատասխանում բովանդակությանը: