Thursday, 25 04 2024
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական

Հույս ունեմ՝ մի օր Գյումրիից կուղևորվեմ Կարս. Ջոն Հեֆերն

«Ազատություն» ռադիոկայանը տեղեկացնում է, որ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերնը երկուշաբթի օրը այցելել էր Գյումրի:

Անդրադառնալով հայ-թուրքական սահմանի բացման խնդրին, Հեֆերնը կարևորել է այն. «Այդ սահմանի բացման հարցը իմ աշխատանքային կարևորագույն խնդիրներից մեկն է, և ես հույս ունեմ, որ մի օր կգամ ու գնացքով այստեղի կուղևորվեմ Կարս»։

Հիշեցնենք` անցյալ շաբաթ օրը Ջոն Հեֆերնը հայ և թուրք գործարարների մասնակցությամբ անցկացված տնտեսական համաժողովում իր ելույթում նշել էր, որ ԱՄՆ-ը խրախուսում է այսպիսի միջոցառումները, քանի որ դրանք «քաղաքական ուղերձի» դեր ունի։

«Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե այս վեց շաբաթների ընթացքում, ինչ ինքը դեսպան է, հասցրե՞լ է ծանոթանալ Հայաստանի տնտեսական վիճակին և ինչպե՞ս է գնահատում այն, Հեֆերնը պատասխանել է. «Հայաստանը ցամաքային երկիր է, երկու հարևան երկրների հետ սահմանները փակ են: Դրանց բացման ուղղությամբ մենք աշխատանքներ ենք իրականացնում: Ես նկատել եմ, որ Հայաստանում որոշ ճյուղեր բավականին զարգացում են ապրել, այդպիսի ոլորտներից է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, նաև կա ներուժ, կան տաղանդաշատ մարդիկ, և Հայաստանը կարող է իր առաջընթացն ապահովել»:

Քանի որ դեսպանի այցը ճանաչողական բնույթի էր, նա հանդիպել է նաև հիմնականում սոցիալական ուղղվածություն ունեցող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ և հասկացել, որ Գյումրիում ամենակարևորը աշխատատեղերի հարցն է:

«Այս հարցը այսօր կարևորում էին բոլոր նրանք, ում հետ հանդիպում ունեցանք: Աշխատատեղերի ստեղծմամբ այս մարզում հնարավորություն կստեղծվի բարելավել ընդհանուր առմամբ առողջապահական ծառայությունները, բնակարանային հարցերը, և տնտեսական զարգացումը շատ դրական տեղաշարժերի կհանգեցնի»,- ասել է Հեֆերնը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում