Tuesday, 16 04 2024
Թուրքիան բանակցություններ է վարում ՀԱՄԱՍ-ի հետ
Հայաստանում ԵՄ առաքելության ձեւաչափը փոխվու՞մ է
14:45
«Եվրոպայի շուկան Չինաստանի ավտոմեքենաների հետ պետք է պատրաստ լինի արդար մրցակցության». Շոլց
14:30
Նավթի գներն աճել են- 15-04-24
14:15
Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավոր փակ կլինի
Փորձ է արվում քննարկումից դուրս թողնել էթնիկ հայերի ազատազրկման, անհետացման և բռնագաղթման փաստերը
Ադրբեջանում երեխաներին սովորեցնում են սպանել, վերացնել հայերին, դա Բաքվի ցինիկ ռազմավարությունն է
Հայատյացությունը Ադրբեջանի պետական քաղաքականությունն է. Ալիևը վերջնականապես ջնջում Է հայի հետքը
Եզդիները պայքարեցին Արցախի համար. Ցեղասպանությունը չստորադասեք այժմեական կոնյուկտուրային նպատակներին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք այլընտրանք չունենք». Գալանտը՝ Օսթինին
13:30
ԱՄՆ-ն այն կարծիքին է, որ Իսրայելի պատասխանն Իրանի հարվածներին կլինի սահմանափակ․ NBC News
13:15
Ռիշի Սունակն Իսրայելին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել
Հայաստանը եզդիներին աջակցել և դատապարտել է 2014-ի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը․ ԱԳՆ փոխնախարար
Եզդի կանանց իսլամիստները վաճառում են․ 100 հազարավոր կանայք դեռ ճամբարներում են. Բաքոյան
13:00
Օլաֆ Շուլցը Պեկինում հանդիպել է Սի Ցզինպինի հետ
12:45
Ռուսական հակահարձակումը վտանգավոր է Ուկրաինայի համար
Խուզարկություններ ՀՀ առողջապահության նախարարությունում
12:30
Մելանի Ջոլին ողջունել է առաջին կանադացի փորձագետի միանալը ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը
Վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն. դրամի հարկային պարտավորություն
Ռազմավարական հաղորդակցության խնդիրները շատ են. բարեփոխումները սկսված են՝ գործիքներ կներդրվեն
Լռե՛ք և լսե՛ք ձեր իսկ խոսքը 2020թ.-ին և հիմա, բավ է, դուք ձայնից զրկվում եք. Ավինյան
12:25
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ի՞նչ կասեր Գաֆեսճյանը՝ քաղաքապետին, ով պաշտոնի է բերել նախկին թաղապետին, որը կալանավորված էր
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Լիտվա
Ոստիկանությունը միշտ հանցավորության դեմ պայքարի առաջնագծում է. ՀՀ ՆԳ նախարարի ուղերձը Ոստիկանության օրվա առթիվ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Հայաստանի անվտանգային մարտահրավերները չափազանց մեծացել են. ՀՀ-ի դիրքավորումները փոխվել են
«Կասկադը» 100 տարի հետո չի քանդվելու և այլ բան կառուցվի. Ավինյան
26 հարց նորից չզեկուցվող է, դարձնե՛լ զեկուցվող. քաղաքապետարանի ոչ թափանցիկ գործելաոճն անընդունելի է

Ծառուկյանը կմնա Դուբայո՞ւմ

Ե՞րբ կվերադառնա Գագիկ Ծառուկյանը Դուբայից, ուր մեկնել է իր ծննդյան տարեդարձը նշելու: Այս հարցն է դարձել ներքաղաքական գործընթացի կարևոր թեման այս օրերին, այն բանից հետո, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը բացեց կամ սրեց Կոնգրես-ԲՀԿ համագործակցության թեման: Ըստ երևույթին Ծառուկյանը բավական երկար ժամանակ կմնա Դուբայում, քանի որ վերադառնալու պարագայում նա ինչ-որ մի բան պետք է ասի Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունների վերաբերյալ:

Մինչդեռ Ծառուկյանի համար ստեղծվել է այնպիսի մի իրավիճակ, որ ինչ էլ ասի, այդ ասածը կարող է բումերանգի նման հետ գալ ու հարվածել իրեն: Այդ իսկ պատճառով, որպեսզի բումերանգը հետ չգա, Գագիկ Ծառուկյանը հավանաբար կնախընտրի Դուբայից շուտ հետ չգալ: Պետք չէ երևի թե բացառել նույնիսկ, որ ԲՀԿ առաջնորդը մնա և Դուբայում իր ծնունդը նշելուց հետո այնտեղ դիմավորի նաև Նոր տարին և նաև հին Նոր տարին: Հնարավոր է, որ Ծառուկյանը նույնիսկ շուրջերկրյա ճանապարհորդություն սկսի` խուսափելով ներքաղաքական գործընթացների կենտրոնում հայտնված լինելու ծանրությունից:

Բանն այն է, որ Ծառուկյանն այսքան ժամանակ եղել է քաղաքական, այսպես ասած, առաջնային դիրքերում, սակայն ըստ էության ոչ մի քաղաքական բովանդակությամբ հայտարարություն չի արել: Մինչդեռ այսօր նա ուղղակի կանգնած է նման հայտարարությունների պարտավորության առաջ: Այսինքն` այսօր կանգնած է մի իրավիճակում, երբ ինչ էլ որ ասի, ստացվելու է քաղաքական լուրջ հայտարարություն: Իսկ Ծառուկյանն ակնհայտորեն պատրաստ չէ դրան, ինչն էլ ստիպում է ենթադրել, որ նա դեռ երկար ժամանակ ճամպրուկները չի պատրաստի Հայաստան վերադառնալու համար, մինչև որ Հայաստանում միգուցե մի նոր հիթ կզբաղեցնի քաղաքական հիթ շքերթի առաջին տեղը, կամ մի նոր աղմուկ կառաջանա որևէ այլ դաշտում, որը կզբաղեցնի հասարակության ուշքն ու միտքը, և ոչ ոք չի նկատի Ծառուկյանի վերադարձը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում