Համաձայնեցվել է 2014 թ. Մունդիալի ընտրական B խմբի հանդիպումների խաղացանկը:
Մունդիալի ընտրական փուլը Եվրոպայում տևելու է 2012թ-ի սեպտեմբերի 7-ից մինչև 2013-ի հոկտեմբերի 13-ը, որտեղ 9 խմբերի հաղթողներն ու 2-րդ տեղը գրաված լավագույն արդյունք ցույց տված մեկ թիմ կստանան 2014թ. Բրազիլիայում կայանալիք Աշխարհի առաջնության ուղեգիր: 2-րդ տեղը զբաղեցրած 8 թիմերի միջև կանցկացվեն անցումային խաղեր:
Չեխիայի մայրաքաղաք Պրահայում կայացած բանակցություններին մասնակցում էին Հայաստանի, Իտալիայի, Դանիայի, Չեխիայի, Բուլղարիայի եւ Մալթայի ներկայացուցիչները, որտեղ Հայաստանը ներկայացնում էին ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը: Խաղացանկը կստորագրվի նոյեմբերի 29-ին: