ԱՄՆ –ի Վիսկոնսին նահանգի բնակչուհին զանգահարել է 911` փորձելով ստիպել ամուսնուն չհեռանալ բարից: Վիսկոնսինի ոստիկանության պետ Թոդ Նեհլսը հայտնել է, որ 35-ամյա կինը երկուշաբթի առավոտյան զանգահարել է ոստիկանություն` բողոքելու, որ իր ամուսինը ցանկանում է հեռանալ բարից և հրաժարվում է իրեն էլի գումար տալ:
Reuters-ը գրում է, որ 911-ի հեռախոսավարուհին ասել է, թե դա ոստիկանության խնդիրը չէ:
Նեհլսը հայտնում է, որ իր բաժանմունքում բոլորը բարկացած են անկարևոր զանգերի պատճառով: Ինչպես, օրինակ, մի քանի օր առաջ ոստիկանություն է զանգահարել է մի տղամարդ և ասել, որ իր պապիկը խաբում է թղթախաղում:
ԱՄՆ ոստիկանության ծառայությունը հայտնում է, որ նման զանգերի համար այսուհետ քաղաքացիները կտուգանվեն 300 դոլարի չափով: