Կանադան հետագայում, Կյոտոյի համաձայնագրի պայմանների համաձայն, ջերմոցային գազերի արտանետումներում կրճատումներ չի անի և մյուս ամսվա ընթացքում ընդհանրապես կհրաժարվի այդ հարցում իր ներգրավվածությունից:
Այս նորությունն, իհարկե, բարկության ալիք կբարձրացնի աղքատ երկրներում, քանի որ նրանք համաձայնագիրը համարում են արտանետումների կրճատումները պարտավորեցնող օրինական ուժ:
Հարավային Աֆրիկայում տեղի ունեցող՝ ՄԱԿ-ի կլիմայական համաժողովի առաջին օրը Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Յակոբ Զուման ասել է, որ նպատակային առաջընթաց է հարկավոր, քանի որ զարգացող երկրների և Աֆրիկայի համար կլիմայական փոփոխությունը կյանքի և մահու հարց է:
Պարզ է, որ տարբեր երկրներ տարբեր աստիճանի կարևորություն են տալիս խնդրին: Հայտնի է, որ դեռևս 4 տարի առաջ Կանադան հայտարարել էր, որ չի պատրաստվում կատարել Կյոտոյի համաձայնագրի պայմանները` 2008-2012 թվականներին տարեկան արտանետումների չափը իջեցնելով 6 տոկոսով։
Իրականում այդ մակարդակը 1990 թվականից հետո բարձրացել է մեկ երրորդով:
Իսկ Հյուսիսային Աֆրիկայի համաժողովի ընթացքում Կանադայի բնապահպանության նախարար Փիթեր Քենթը լրագրողներին հաստատապես հայտնել է, որ Կանադայի ներգրավվածությունը Կյոտոյի համաձայնագրին ավարտված է:
Լուրեր են պտտվում, որ Կանադայի քայլին են հետևելու նաև Ռուսաստանը և Ճապոնիան: