Դեպի Մարս մեկնած Curiosity հետազոտական հրթիռը մոլորակի մակերևույթին միլիոնավոր լամպերի հզորություն ունեցող լազերային ճառագայթներ կարձակի` փորձելով պարզել, թե արդյո՞ք «կարմիր» մոլորակի վրա կենդանական աշխարհ կարող է լինել, թե ոչ:
Տիեզերքը հետազոտողների միջազգային խումբը հույս ունի, որ այս սարքի միջոցով հնարավոր կլինի բացահայտել մոլորակի վրա առկա կենսաբանական նշանները:
Mail Online-ը գրում է, որ ChemCam կոչվող այս սարքը կարձակի լազերային ճառագայթները` գոլորշիացնելով Մարսի փոշին և ուսումնասիրելով դրա միջով անցնող լուսապատկերը:
Այս սարքը ձևավորված է այնպես, որ այն միանգամից փնտրում է ավելի թեթև մասնիկներ, ինչպես օրինակ՝ ազոտը, ածխածինը, ջրածինը, որոնք բոլորն էլ կարևոր են կյանքի համար:
2.5 միլիարդ արժողությամբ հետազոտության հիմնական նպատակն է պարզել մեթան գազի աղբյուրը, որը գիտնականները բացահայտել էին Մարսի օդում:
Հիշեցնենք, որ Curiosity-ն դեպի Մարս է արձակվել նոյեմբերի 26-ին: