Կիևում Նիկոլայ Ազարովի ղեկավարած կառավարությունը հնարավոր է հրաժարական տա, և կազմավորվի նոր կառավարություն՝ ներկայիս փոխվարչապետ Անդրեյ Կլյուևի գլխավորությամբ:
Ինչպես հայտնում է ուկրաինական ЛигаБизнесинформ-ը, հրաժարականի պատճառ կարող է լինել Դոնեցկում տեղի ունեցած դեպքը:
Հիշեցնենք, որ Ազարովի գլխավորած կառավարությունը ձևավորվել է 2010 թվականի մարտին` նախագահական ընտրություններում Յանուկովիչի հաղթանակից հետո: