Ուժեղ պայթյուն է տեղի ունեցել Իրանի կենտրոնական հատվածում` Սպահանում: Reuters-ը հայտնում է, որ պայթյունը տեղի է ունեցել քաղաքի նավթահանքում:
Նշենք, որ Սպահանում է գտնվում նաև երկրի ուրանի մշակման ամենամեծ գործարանը: ԶԼՄ-ները ոչ մի տեղեկություն չեն հայտնում այն մասին, թե արդյո՞ք պայթյունը կարող է միջուկային զզենքի հետ կապված լինել:
Զոհերի ու տուժածների մասին ևս տեղեկություններ չկան: