Բրիտանացի դերասան Քրիստիան Բեյլը նկարահանվում է The Dark Knight Rises ֆիլմում՝ Բեթմենի դերում: Դերասանը Philippine Daily Inquirer թերթին հայտնել է, որ սա կլինի իր վերջին նկարահանումը:
Warner Brothers-ը ևս համոզված է, որ Բեթմենի մասին այս ֆիլմը կլինի վերջինը: Նախկինում նկարահանված երկու ֆիլմերը կինոարտադրող ընկերությանը բերեցին 1.3 մլրդ դոլարի եկամուտ:
Բեթմենի մասին նոր ֆիլմը կինոսիրողներին կներկայացվի 2012 թվականին: