Նորվեգիայի ափամերձ շրջաններում ուժեղ փոթորիկ է: Բերիտ անունով փոթորիկն ավերել է ճանապարհներ, տներ, հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության:
France-press գործակալությունը հայտնում է, որ փոթորիկը շարունակվում է նոյեմբերի 27-ից: Ոստիկանությունն ու կառավարությունը տեղեկացնում են, որ ծովի ալիքների բարձրությունը հասնում է ռեկորդայինի, և կարող է նավերի խորտակման պատճառ դառնալ:
Փոթորկի պատճառով ավերվել են տասնյակ ծովափնյա տներ, մի քանի համայնքներ մնացել են առանց էլեկտրականության, հազարավոր մարդիկ գտնվում են ծովային տերմինալներում և չեն կարող տեղաշարժվել:
Փոթորկի պատճառած վնասները կարող են հասնել մինչև 8,5 մլն դոլարի: