Դեկտեմբերի 3-ին «Մանկական Եվրատեսիլ 2011»-ի շրջանակներում ներկայացվելու է աննախադեպ հրավառություն-ներկայացում, որը շրջապատելու է Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային ողջ համալիրը:
«Մանկական Եվրատեսիլը կներկայացնի անկրկնելի շոու ծրագիր: Առաջին անգամ Հայաստանում կլինի հրավառություն ներկայացում, այսպիսի բան դեռ չի եղել»,- «Առաջին լրատվական»-ին հայտնեց «Մանկական Եվրատեսիլ 2011»-ի կազմկոմիտեի մամուլի ղեկավար Արտակ Վարդանյանը:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացում աննախադեպ հրավառության լուսանկար, որոնց իրականացումը կտեսնեք դեկտեմբերի 3-ին: