The Last Stand ֆիլմի նկարահանումների ժամանակ Առնոլդ Շվարցենեգերը հրաժարվել է կասկադյորի ծառայություններից:
TMZ պորտալը հայտնում է, որ 64-ամյա դերասանը գերադասել է ինքնուրույն կատարել բոլոր հնարքները: Շվարցենեգերի Facebook-յան էջում անցած շաբաթ դրվել էր նրա վնասված դեմքով նկարը: Դերասանը շնորհակալություն է հայտնել բժիշկներին, որ վնասվածքը ստանալուց մեկ ժամ հետո կարողացել է շարունակել նկարահանումները:
Ֆիլմի նկարահանումները տեղի են ունենում Մեքսիկայում: Ա. Շվարցենեգերը խաղում է շերիֆի դեր, ով թմրանյութ վաճառողներից փորձում է պատշտպանել փոքրիկ քաղաքի բնակիչներին: