Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի բնակիչները թույլ չեն տվել համայնքից տանել Մինաս Ավետիսյանի ամենահայտնի որմնանկարներից մեկը` «Հայաստան»-ը։ Այս մասին հայտնում է «Շիրակ կենտրոն» ՀԿ-ն։
Որմնանկարի ներկա վիճակին ծանոթանալու նպատակով ՀԿ–ի ներկայացուցիչներն այսօր այցելել են Վահրամաբերդ, որտեղ երկրաշարժից ավերված մշակույթի տան կիսով չափ պահպանված պատի վրա գտնվում է «Հայաստան» որմնանկարը:
Վահրամաբերդցիներն իրենց որմնանկարի առջև օտար մարդկանց տեսնելով՝ մոտեցել են և հետաքրքրվել, թե ովքեր են և ինչ նպատակով են եկել։ «Մինասի որմնանկարը հուր-հավիտյան մնալու է Վահրամաբերդում»,– պնդել են նրանք: