ԱՄՆ-ում փակվել են 150 կայքեր, որոնց միջոցով վաճառվում էին կեղծ ապրանքանիշով հագուստներ և այլ ապրանքներ՝ կոշիկներ, ակնոցներ և այլն:
Reuters–ը հայտնում է, որ ակցիան իրականացվել է «Սև ուրբաթից» հետո, երբ համացանցային առևտրի ծավալներն ավելի են մեծացել:
Կառավարությունը հայտնել է, որ առևտրականներին չեն կարող բռնել և դատարանի առջև կանգնեցնել, քանի որ նրանցից շատերը գտնվում են այլ երկրներում, հիմնականում՝ Չինաստանում: