Ըստ ոստիկանության հաղորդման` ԱՄՆ-ի Վերմոնթ նահանգում եղնիկի որսի ժամանակ որսորդը պատահաբար կրակել է իր ընկերոջ վրա, և տեղի ունեցածից խելագարված` ինքնասպան է եղել:
Վերմոնթի պետական ոստիկանությունը հատնում է, որ 49-ամյա Թիմոթի Բոլոնանին շաբաթ օրը ինքնասպան է եղել` իր ընկեր, 39-ամյա Բենջամին Բիրչի վրա պատահաբար կրակելուց հետո:
Reuters-ը գրում է, որ Բոլոնանին, Բիրչը և նրանց երրորդ ընկերը Վերմոնթ նահանգի Ռեդսբորո քաղաքի անտառներ եղնիկի որսի էին գնացել:
Բոլոնանին կրակել է եղնիկի վրա, որը փախել է, և Բիրչը վազել է նրա հետևից: Երբ Բոլոնանին կրակել է երկրորդ անգամ, նա լսել է ընկերոջ բղավոցը: Վազելով այնտեղ` տեսել է, որ ընկերը մահացած է: Պատահարից խելագարված՝ Բոլոնանին ինքն իր հրացանով ինքնասպան է եղել: