Դաղստանի դեդոյցիները հանդես են եկել Վրաստանին միանալու խնդրանքով,- ըստ GZT.RU-ի` տեղեկացրել է պաշտոնական Թբիլիսին: Այս մասին դեկտեմբերի 15-ին հայտարարել է վրաց պատգամավոր Նուզգար Ցիկլաուրին, որը
նշել է, որ դեդոյցիների ներկայացուցիչը 15 հազար ստորագրություն է բերել, համաձայն որոնց՝ բնակչությունը ցանկանում է ապրել Վրաստանի կազմում: Ցիկլաուրին նշել է, որ այս պահին Վրաստանը չի վերանայի ՌԴ սահմանների փոփոխությունը, սակայն օրենսդիր մարմնում համարում են, որ Կովկասը միասնական մշակութային տարածք է:
Մինչդեռ Դաղստանի իշխանությունները այս տեղեկությունները սադրանք են անվանել: Այս մասին հայտարարել է Դաղստանի նախագահի մամլո քարտուղար Ռասուլ Խայբուլաևը: Իսկ ահա վրաստանյան ԶԼՄ-ները պնդում են, որ դեդոյցիների հայտարարությունները վկայում է Ռուսաստանում, մասնավորապես Հյուսիսային Կովկասում ստեղծված իրավիճակի մասին. «Այդ տարածաշրջանի բնակիչները արդեն հոգնել ենք չդադարող ռազմական գործողություններից, նրանք ցանկանում են հանգիստ ապրել»,- գրել է Грузия Online-ը :