Սիրիան Արաբական երկրների լիգային մեղադրում է իր դեմ տնտեսական պատերազմ սկսելու մեջ։
Հիշեցնենք, որ ԱԵԼ-ը պատրաստվում է պատժամիջոցներ իրականացնել Սիրիայի կենտրոնական բանկի դեմ` սառեցնելով ավանդները:
Reuters-ը հայտնում է, որ Սիրիան մինչև իր բանկային հաշիվների սառեցումը բանկից արդեն դուրս է բերել ավանդների 95%-ը:
Սիրիայի արտաքին գործերի նախարար Վալիդ Մուալեմը մեղադրել է ԱԵԼ-ին, որ վերջինս միակողմանի է դատում ու հաշվի չի առնում այն հանգամանքը, որ սիրիական ցույցերին մասնակցում են զինված խմբավորումներ, և արյունահեղության դադարեցումը կախված չէ միայն Սիրիայի կառավարությունից: