Շվեյցարիայում «ռեակտիվ մարդ» անունով հայտնի Իվ Ռոսսին թռել է Ալպերի վրայով:
SkyNews-ը հայտնում է, որ Ռոսսին նոր թռիչքն իրականացրել է ռազմական ինքնաթիռի հետ միասին: Թռիչքի ժամանակ ցուցաբերել է վարպետություն և ցուցադրել է մի քանի վտանգավոր վարժություններ, ապա վայրէջք է կատարել օդապարիկով:
Նա թռիչքի համար օգտագործել է իր իսկ պատրաստած ռեակտիվ թևիկները, որոնք 4 շարժիչների օգնությամբ ապահովում են 125 կմ/ժ արագություն:
Թռիչքը տևել է 10 րոպե: