Thursday, 25 04 2024
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի

Զոհված ամեն հայ մարտիկի դիմաց պետք է խլվի մեկից ավելի ադրբեջանցի զինվորի կյանք

Ադրբեջանական կողմի պահվածքը, ի դեմս ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հայ զինվորների սպանությունների, մարտավարական իմաստով միտված է ցույց տալու, որ Ադրբեջանի համար պատերազմն ավարտված չէ, և որ ինքը ցանկացած պահի կարող է վերսկսել պատերազմական գործողությունները: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը՝ անդրադառնալով վերջին օրերին սահմանին գրանցվող փոխհրաձգությունների դեպքերին և դրանց արդյունքում երկու կողմերից զինծառայողների զոհվելու փաստին:

«Ինչ վերաբերում է հայկական կողմին, ապա նրա պատասխան գործողությունները միանգամայն համարժեք եմ գտնում: Մենք պարտավոր ենք պատասխանել, և զոհերը միակողմանի չպետք է լինեն: Համարժեքությունն այս առումով թերևս լավագույն տարբերակն է, այսինքն՝ զոհված ամեն հայ մարտիկի դիմաց պետք է խլվի մեկից ավելի ադրբեջանցի զինվորի կյանք: Սա դառը իրողություն է, բայց միաժամանակ՝ պատերազմական իրավիճակի օրինաչափություն: Մենք իրավունք չունենք թույլ տալ ընկճել մեզ, այսինքն՝ մարտի դաշտում հակառակորդը պետք է ավելի քան համարժեք պատասխան ստանա: Այլ հարց է, որ մենք խաղաղ կարգավորման ճանապարհներ պարտավոր ենք փնտրել գուցեև ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից առաջարկված տրամաբանության շրջանակներից դուրս, և սա, թերևս, օգտակար կարող է լինել»,- նկատեց Արման Մելիքյանը:

Հարցին՝ ի՞նչ կերպ կարձագանքի նույն ԵԱՀԿ Մինսկի խումբը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին վերջին օրերին կատարվող միջադեպերի առնչությամբ, Մելիքյանը նկատեց. «Մինսկի խումբը, սովորաբար, օգտագործում է նման միջադեպերը, որպեսզի մեկ անգամ ևս ընդգծի, թե որքան կարևոր է իր գործունեությունը, և խաղաղության պահպանումը միանգամայն կախված է իր հաջող գործողություններից: Սա նաև Մինսկի խմբին թույլ է տալիս կողմերի վրա լրացուցիչ ճնշումներ գործադրել: Ընդ որում՝ այդ ճնշումները, չգիտես ինչու, հիմնականում ուղղված են ընդդեմ հայկական կողմերի՝ ասելու, որ «տեսնո՞ւմ եք, դուք ինչ-ինչ խնդիրներում թերանում եք, ադրբեջանական կողմն էլ այս կարգի գործողությունների է դիմում, այսինքն՝ ձեր կրած զոհերը ձեր համառության արդյունքն են»: Սա է այն միտքը, որ փորձում են հաղորդել նրանք Հայաստանին և ԼՂՀ-ին»,- ամփոփեց նա:

Նշենք, որ անցած շաբաթվա ընթացքում ադրբեջանական դիպուկահարների գնդակից երկու հայ զինծառայող էր սպանվել: Հայկական կողմի ձեռնարկած պատժիչ գործողությունների արդյունքում ադրբեջանական բանակը զգալի զոհեր էր տվել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում