ԱԳ նախարարության մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, նոյեմբերի 28-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է տարածաշրջանային այցի շրջանակներում Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեին, Ռոբերտ Բրադկեին, Իգոր Պոպովին և ԵԱՀԿ գործող քարտուղարի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:
Բեռնար Ֆասիեն ներկայացրել է Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահի պաշտոնում իրեն փոխարինող Ժակ Ֆորին:
Հանդիպման ընթացքում շարունակվեցին քննարկումներն արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի շուրջ:
Նախարար Նալբանդյանը համանախագահների ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի կողմից ամենաբարձր մակարդակով շարունակվող ռազմատենչ հռետորաբանության և շփման գծում նոր զոհերի պատճառ դարձած սադրանքների վրա:
Զրուցակիցները քննարկել են նաև դեկտեմբերի 6-7-ը Վիլնյուսում կայանալիք ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդին առնչվող հարցեր: