Wednesday, 24 04 2024
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ

Կոնգրեսի ուղերձը օլիգարխիային

Բարգավաճ Հայաստան կուսակցությանն ուղղված «քաղաքագիտական վերլուծության» ֆոնին, Հայաստանի քաղաքական կյանքով հետաքրքրված հանրությունը կարծես թե որոշակիորեն աչքաթող արեց Կոնգրեսի առաջնորդ, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի մեկ այլ հետաքրքիր մեսիջ, որն ուղղված էր արդեն ոչ թե մեկ օլիգարխի՝ Գագիկ Ծառուկյանին, այլ օլիգարխիային ամբողջությամբ: Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե թյուր է այն կարծիքը, որ մեր երկրի ամենամեծ խնդիրը և զարգացման խոչընդոտը օլիգարխիան է: Ըստ նրա, օլիգարխիան պարզապես զոհն է կոռումպացված համակարգի:

Հասկանալի է Կոնգրեսի առաջնորդի մոտեցումը: Նախ, նա օլիգարխիայի «դատապաշտպանի» դերը ստանձնեց գուցե այն պատճառով, որ շատ չընդգծվի իր ելույթի այսպես ասած ծառուկյանամետությունը: Բացի այդ, Տեր-Պետրոսյանն առաջին անգամը չէ, որ օլիգարխիայի ուղղությամբ այդպիսի ժեստ է անում: Նա անցած երեք տարիների ընթացքում էլի է ունեցել ելույթներ, որտեղ խոշոր գործարարության հանդեպ լոյալ վերաբերմունք է դրսևորել, ասելով, որ նրանց ապօրինի գործունեությունն ընդամենը հետևանք է երկրի այն վիճակի, որը ձևավորել են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը: Բայց, այդ իմաստով, կարծես թե օլիգարխիան բոլորովին էլ չի արձագանքել Տեր-Պետրոսյանի նախկին մեսիջին կամ մեսիջներին: Եվ թերևս հույս էլ չկա, որ կարող է արձագանքել:

Բանն այն է, որ Հայաստանի օլիգարխիան կամ դրա գերակշիռ մեծամասնությունը, չունի քաղաքական կոմբինացիաների շուրջ դատողություններ անելու բավարար մտավոր կարողություն: Այսինքն, օլիգարխիան Լևոն Տեր-Պետրոսյանի, կամ որևէ այլ քաղաքական ուժի և բևեռի առաջարկի կարձագանքի միայն այն դեպքում, երբ այդ բևեռը հստակ տա տնտեսական, անձնական և քաղաքական անվտանգության երաշխիքներ:

Տեր-Պետրոսյանի խոսքում դա չկա: Այսինքն, օլիգարխիան որևէ երաշխիք չունի, որ անցնելով Տեր-Պետրոսյանի կողմն ու այսպես ասած աջակցելով իշխանափոխությանը, ինքը կմնա նույն դիրքերում: Այստեղ իրավիճակը հետաքրքրական է այն իմաստով, որ օլիգարխիայի շահը հենց սկզբից հակասում է այն արժեքներին, որ հռչակել է Կոնգրեսը որպես պայքարի ուղենիշ՝ ժողովրդավարություն, ազատական տնտեսություն, հավասար մրցակցություն, օրենքի գերակայություն: Այդ ամենն օլիգարխիայի «թշնամին» են, որովհետև այդ ամենը բացառում է օլիգարխիայի գոյացությունն ու գոյությունը: Հետևաբար, եթե օլիգարխները գնում են Տեր-Պետրոսյանի մոտ, ապա նրանց պետք է տրվեն այնպիսի երաշխիքներ, որոնք կնշանակեն, որ Կոնգրեսը հրաժարվում է իր պայքարի այսպես ասած հանրային ուղենիշներից: Ստացվում է էլ ավելի հետաքրքիր մի իրավիճակ:

Մի կողմից, Տեր-Պետրոսյանը կարծես թե օլիգարխիային սիրաշահելով փորձում է այդ ռեսուրսը ծառայեցնել ժողովրդական, հանրային, քաղաքացիական պայքարին և այդ պայքարի համար արդյունավետություն ապահովել, ինչին էլ հետո կենթարկեցնի օլիգարխիային, ինչով կսանձի օլիգարխիային: Խոսքն իհարկե անպայմանորեն կուլակաթափության և սեփականության վերաբաշխման մասին չէ, այլ ընդամենը այն մասին, որ օլիգարխիան քաղաքացիական հաղթանակից հետո կապրի այսպես ասած ինչպես բոլորը, այսինքն ըստ օրենքի, իրավունքի, ըստ հավասարութան սահմանադրական մեխանիզմների: Սակայն, մյուս կողմից առաջանում է հակառակ իրավիճակը, երբ քաղաքացիական, ժողովրդական պայքարը կարող է ի վերջո առավել թույլ գտնվել, քան օլիգարխիան և օլիգարխիան Լևոն Տեր-Պետրոսյանի և այսպես ասած նրա քաղաքացիական ու ժողովրդական բազայի շնորհիվ լուծի հարցերը Սերժ Սարգսյանի հետ և Տեր-Պետրոսյանի միջոցով էլ ավելի մեծ իշխանություն ապահովի: Համենայն դեպս չկա երաշխիք, որ այսօր գործակցելով օլիգարխիայի հետ, Տեր-Պետրոսյանը վաղը չի դառնա օլիգարխիայի գերին կամ պատանդը:

Բանն այն է, որ ինչքան էլ օլիգարխները ներկայացվեն որպես ներկայիս կոռումպացված համակարգի զոհեր, միևնույն է, նրանք ընդունել են առկա խաղի կանոնները, հարմարվել դրան, համակերպվել և ստանում են միլիոնավոր, տասնյակ և հարյուր միլիոնավոր դոլարների շահույթ, վճարելով անհամեմատ քիչ հարկեր, պահելով հասարակությունից, օրենքից վեր բանդաներ, որոնց թիկնազոր են անվանում, և նրանց միջոցով պաշտպանելով իրենց և իշխանությանը: Այսինքն, այդ մարդիկ առել են փողի, սահմանազանցության և իշխանության համրը, անպատժելիության համը, և նրանք իրենք են համաձայնել ստվերային բյուջե վճարումներ կատարել այդ արտոնությունները պահելու համար: Միթե այդ խավը կարող է լինել քաղաքացիական պայքարի գործընկեր, կամ գործիք: Այստեղ ակնհայտ է, որ ռիսկերը իսկապես մեծ են, ահռելի մեծ, առավել ևս, որ օլիգարխիայի տնօրինած թե ֆինանսական, թե մարդկային ռեսուրսների դեմ:

Ավելին, խնդիրն այստեղ մեծանում, ռիսկային է դառնում նաև այն իմաստով, որ հայտարարելով օլիգարխիայի հանդեպ լոյալ վերաբերմունքի մասին, Կոնգրեսը իրականում կարող է մինչև օլիգարխիայի համարժեք պատասխան ստանալը, կորցնել իր քաղաքացիական համակիրների մի զգալի մասին, էլ ավելի նվազեցնելով հնարավոր գործակցության դեպքում օլիգարխիայի ռեսուրսի հետ քաղաքացիական-ժողովրդական ռեսուրսի հարաբերակցությունը: Իհարկե, Տեր-Պետրոսյանի մեսիջն օլիգարխիային ունի այսպես ասած համարժեք արձագանքի քիչ հավանականություն, ու նաև այդքան էլ միարժեք չէ մեսիջի վերջնական տեսքը, երանգը, բովանդակությունը, բայց այդուհանդերձ ակնհայտ են մոտեցման մեջ առկա ռիսկերը:

Դրանք առարկայական են նույնիսկ այժմ, երբ բուն մեսիջն ինքը դեռ անորոշ է և ընդհանրական: Այսինքն, անհնար է չտեսնել, որ այդօրինակ մեկնությունները, ինչպես և ինչքան էլ դրանք բացատրվեն ընդամենը քաղաքագիտական անհատական մոտեցումներով, այդուհանդերձ զգալի թե անհատական, թե խմբային ազդեցություն են թողնում հանրային այն շրջանակների վրա, որոնք պատրաստ են քաղաքացիական պայքարի և դրա առանցքում տեսնում են ոչ թե քաղաքագիտությունը, այլ քաղաքացիությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում